Հետազոտություն. ընկճախտով տառապող մարդիկ «պոկ չեն գալիս» իրենց սմարթֆոններին
Մարդիկ, ովքեր չափազանց շատ են օգտագործում սմարթֆոնները, ավելի շատ են հակված դեպրեսիաների,– պարզել են ամերիկացի գիտնականները։ Ընդ որում, ավելի շատ վտանգված են կանայք։ Հետազոտությունը տպագրվել է Information Systems Journal-ում։
«Սմարթֆոնները վերածվել են գործիքի, որը մեզ անմիջապես հաճույք է պատճառում, ինչն էլ կախվածություն է առաջացնում»,– պատմում է հետազոտության հեղինակ, պրոֆեսոր Իսահակ Վագեֆին։ Նրա հարցմանը մասնակցած 182 ուսանողները պատմել են, թե օրվա ընթացքում որքան հաճախ են օգտվում սմարթֆոնից։ Պարզվել է, որ հարցվածների մոտ 20%-ը խնդիրներ ունեն շրջապատում եւ աշխատանքում՝ սմարթֆոններից կախվածության պատճառով։ Բացի այդ, կախվածություն ունեցող մարդկանց մոտ նկատվել են ընկճախտի, սոցիալական մեկուսացման, ցածր ինքնագնահատականի, ամաչկոտության եւ իմպուլսիվության նշաններ։
Չնայած որ տեխնոլոգիաներից կախվածությունը պաշտոնական հիվանդություն չի համարվում, լիովին նկարագրում է կախվածության վարքը՝ կապված սոցցանցերի, նամակագրության, առցանց գնումների, տեսախաղերի, օնլայն պոռնոգրաֆիայի, ընդհանուր առմամբ տեղեկատվական գերբեռնվածության հետ։
Մարդիկ, ովքեր օգտագործում են տեխնոլոգիաները պրոբլեմներից թաքնվելու համար, արհամարհում են իրական աշխարհը՝ ընտրելով վիրտուալը, ընկնում են խուճապի մեջ՝ հեռախոսը տանը մոռանալու դեպքում, արժե, որ բժշկի դիմեն։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավաս...