Ավստրիայի իշխող կոալիցիան առաջարկում է արգելել հիջաբն ու փարանջան հասարակական վայրերում կրելը
Ավտրիայի իշխող կառավարական կոալիցիան ներկայացրել է հասարակական վայրերում հիջաբ եւ փարանջա կրելը, հաղորդում է BBC–ն։
«Մենք հավատարիմ ենք բաց հասարակության գաղափարին, որը ենթադրում է շփման բաց գործընթաց։ Իսկ մարդու դեմքը ամբողջությամբ ծածկող հագուստը դա թույլ չի տալիս ուստի պետք է արգելվի», – ասված է նախագծի ներածական մասում։
Քննարկվում է նաեւ պետական գերատեսչություններում աշխատող կանանց համար հիջաբ եւ այլ կրոնական պատկանելիության նշաններ կրելու հարցում սահմանափակումների ներմուծումը։
Փորձագետներ Ավստրիայում այս օրենսդրական նախաձեռնությունը գնահատում են որպես միգրանտների աճի դեմ հանդես եկող աջ ծայրահեղական Ազատության կուսակցության հեղինակությունը սանձելու՝ կառավարական կոալիցիայի փորձ։
Որոշ գնահատականներով, Ավստրիայում հիջաբ եւ փարանջա են կրում շուրջ 150 հազար կանայք։ Հաղորդվում է, որ հիջաբ եւ փարանջա կրելու արգելքը հավասարաչափ վերաբերում է ինչպես մայրաքաղաք Վիենային, այնպես էլ՝ լեռնադահուկային կենտրոններոնին, որտեղ ձմռանը հանգստացողների շրջանում մեծ թիվ են կազմում Պարսից ծոցի երկրներից ժամանած զբոսաշրջիկները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)