Թբիլիսիի կինոթատրոններում դադարեցվել է ռուսալեզու ֆիլմերի ցուցադրությունը
Թբիլիսյան կինոթատրոնները հունիսի 20-ին քաղաքում մեկնարկած բողոքի ակցիաների սկզբից ի վեր դադարեցրել են ռուսերեն թարգմանությամբ ֆիլմերի և մուլտֆիլմերի ցուցադրությունը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Թբիլիսիի կինոթատրոնների ասոցիացիային:
«Հունիսի 20-ից Թբիլիսիի բոլոր կինոթատրոններում ռուսերեն թարգմանությամբ ֆիլմեր և մուլտֆիլմեր այլևս չեն ցուցադրվելու: Այժմ ֆիլմեր կարելի է դիտել վրացերենով և անգլերենով», - հայտնել են կինոթատրոնների ասոցիացիայից:
Հիշեցնենք, որ վրաց մայրաքաղաքում մեկնարկած ցույցերն արդեն չորրորդ օրն է, ինչ շարունակվում են: Զանգվածային բողոքի պատճառ է դարձել վրաց խորհրդարանում ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Սերգեյ Գաբրիլովի՝ խորհրդարանի խոսնակի աթոռից ելույթ ունենալու փաստը:
Վրաց քաղաքացիները հավաքվել են խորհրդարանի շենքի առաջ՝ պահանջելով երկրի ՆԳ նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...