Դարերով կառուցված եղբայրական հարաբերությունները հնարավոր չէ քանդել մեկ օրում. Մելաձեն՝ ռուս-վրացական ճգնաժամի մասին
Ռուսական էստրադայի հայտնի ներկայացուցիչ Վալերի Մելաձեն իր ինստագրամյան էջում անդրադարձել է վերջին օրերին ռուս-վրացական հարաբերություններում առկա սրմանը:
Երգիչը բոլորին խաղաղություն և ողջամտություն է մաղթել՝ ընդգծելով, որ Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով անմեղ մարդիկ են տուժել:
«Մեկ օրում դադարեցվել է Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիահաղորդակցությունը: Եղբայրական հարաբերությունները, որոնք դարերով են կառուցվել, հնարավոր չէ քանդել մեկ օրում: Քաղաքական հավակնությունները ողջամտությունից, հարգանքից և սիրուց ավելի վեր են դասվում: Ամեն ինչ կանցնի, սա էլ կանցնի, բայց չէ՞ որ կյանքն էլ է անցնում»,- գրել է երաժիշտը:
Հայտնի է, որ Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների սրման ֆոնին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որով ռուսական ավիաընկերությունները հուլիսի 8-ից չեն կարողանա չվերթներ իրականացնել դեպի Վրաստան: Հրամանագրում նշվում է, որ սա ժամանակավոր քայլ է, որի նպատակն է ապահովել ՌԴ քաղաքացիների անվտանգությունը: ՌԴ տրանսպորտի նախարարության փոխանցմամբ՝ արգելքը կվերաբերի նաև վրացական ավիաընկերություններին:
Հիշեցնենք, որ թռիչքների դադարեցման որոշումը կայացվել էր Ուղղափառության միջխորհրդարանական վերահաժողովի նիստի շուրջ ծագած սանդալի ֆոնին: Վրացիներին զայրացրել էր այն փաստը, որ ռուսական պատվիրակության ղեկավար, նիստը նախագահող պատգամավոր Սերգեյ Գավրիլովը զբաղեցրել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը: Դրանից հետո Թբիլիսիում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել՝ ուղեկցվելով ոստիկանության հետ բախումներով: Ռուսական պատվիրակությունը ստիպված է եղել լքել երկիրը:
ՌԴ իշխանություններն իրենց քաղաքացիներին կոչ են արել մինչ հուլիսի 8-ը լքել Վրաստանը, սակայն եթե դա տեղի չունենա, ռուսական ավիաընկերությունները պատրաստ են ՌԴ քաղաքացիներին տեղափոխել Հայաստանի և Հյուսիսային Օսիայի օդանավակայաններով:
Հայտնի է, որ լարված իրավիճակի ֆոնին ռուս զբոսաշրջիկները զանգվածաբար հետ են վերադարձնում դեպի Վրաստան տոմսերը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...