Իրանին հարվածներ չհասցնելու Թրամփի որոշումը հակասել է իր խորհրդականների կարծիքին. WSJ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հակառակվել է ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականներից շատերին՝ որոշելով հարվածներ չհասցնել Իրանի ուղղությամբ, հաղորդում է The Wall Street Journal-ը:
«Այդ մարդիկ ցանկանում են ներքաշել մեզ պատերազմի մեջ. դա այնքան զզվելի է»,-ասել է նա վստահված անձանցից մեկին: Պետության ղեկավարը նշել է, որ Միացյալ Նահանգները չի ցանկանում այլեւս պատերազմ:
Ինչպես նշում է պարբերականը, խորհրդականների հետ զրույցներում Թրամփը դժգոհություն է հայտնել դրոնի կորստի համար, քանի որ դրա արժեքը կազմել է առնվազն 130 մլն դոլար: Ընդ որում՝ նա նշել է, որ ընտրողներն ավելի շատ քննադատել են զոհերի փաստը, քան միջոցների եւ սարքավորումների կորուստը:
Պարբերականի տվյալներով՝ Թրամփի խորհրդականների մեծամասնությունը դեմ էին ագրեսիվ միջոցառումներին կամ օդային հարվածներին: Հարվածներ հասցնելու օգտին ելույթ էր ունեցել, մասնավորապես, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ չի չեղարկել Իրանի ուղղությամբ հարվածներ հասցնելու հրամանը, այլ պարզապես կասեցրել է այդ պահին: ԶԼՄ-ների տվյալներով՝ այն ժամանակ, երբ երկրի ղեկավարը հրամայել էր հետ կանչել ամերիկյան ուժերը, ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն արդեն օդում էին՝ պատրաստ հարվածներ հասցնել իրանյան հակաօդային պաշտպանության դիրքերի ուղղությամբ: Թրամփը նաեւ նշել է, որ կցանկանար դարձնել Իրանը կրկին հզոր եւ պատրաստ է դառնալ նրա լավագույն ընկերը, եթե Իսլամանական Հանրապետությունը հրաժարվի միջուկային զենքից:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...