Վրացական ԶԼՄ-ների ավելի քան 30 ներկայացուցիչներ տուժել են Թբիլիսիում հանրահավաքի ժամանակ
Վրացական տարբեր ԶԼՄ-ների 31 աշխատակիցներ տուժել են երեկ Թբիլիսիի կենտրոնում հանրահավաքի ժամանակ, որտեղ հատուկջոկատայինները արցունաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ էին կիրառել: Այս մասին նշվում է Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիայի հայտարարությունում, հաղորդում է Վրաստան Online-ը:
Հինգշաբթի զանգվածային հակակառավարական ակցիայի ժամանակ Վրաստանի ՆԳՆ-ն արցունաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ էր կիրառել ցուցարարների դեմ, որոնք փորձում էին ներխուժել խորհրդարան:
Կեսգիշերին Ռուսթավելի պողոտայում ակցիան սկսել էին ցրել հատուկջոկատայինները, ջրցաններ էին կիրառվել: Ընդհանուր առմամբ հանրահավաքին տուժել է 240 մարդ, այդ թվում 80 ոստիկան:
Խարտիայի տեղեկություններով՝ բոլոր տուժած լրագրողները վիրավորվել էին ռետինե փամփուշտներից: Օրինակ՝ Civil.ge հրատարակության լուսանկարչի վրա 11 ռետինե փամփուշտներ էին արձակել, «Ռուսթավի 2»-ի լրագրող Թամար Բաղաշվիլիի մոտ ուսի կոտրվածք էր հայտնաբերվել եւ նրան վիրահատություն էր պահանջվել: «Ռուսթավի 2»-ի անվտանգության ծառայության անդամ Գեորգի Սուլաշվիլին կորցրել է աչքը, կոտրվել է նրա ծնոտը եւ նրան նույնպես անհապաղ վիրահատություն է պահանջվել:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար