Վրաստանի ՄԻՊ–ը հայտարարություն է տարածել
Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Թբիլիսիի վերջին իրադարձությունների հետ կապված հայտարարություն է տարածել: Ինչպես ասվում է հայտարարությունում, Օբուդսմենն ու նրա ներկայացուցիչներն ամբողջ գիշեր հետևել են Ռուսթավելիի պողոտայի իրադարձություններին, գրասենյակի աշխատակիցները այցելել են ոստիկանական բաժանմունքներ, հանդիպել բերման ենթարկվածներին: Նրանց մի մասը խոսել է իրավապահների կողմից հնարավոր ավելորդ գործողությունների մասին:
«Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ակտիվորեն ուսումնասիրում է յուրաքանչյուր միջադեպի ընթացքը, աշխատում է բերման ենթարկված և կորած անձանց գտնվելու տեղը պարզելու ուղղությամբ: Նրանք միաժամանակ պետք է հետևեն նաև դատական գործընթացներին և այցելեն տուժածներին», — ասված է հայտարարությունում:
Գրասենյակը նաև թեժ գծի համարն է հրապարակել՝ 1481, և կոչ արել մարդու իրավունքների հնարավոր խախտումների դեպքում կապ հաստատել գրասենյակի աշխատակիցների հետ:
Աղբյուրը՝ aliq.ge


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...