Վրաստանի մարզերի բնակիչները միանում են Թբիլիսիում անցկացվող ցույցերին
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի քաղաքացիներն իրենց համացանցային էջերում հայտնել են, որ մյուս մարզերի բնակիչները նույնպես միանում են Թբիլիսիում անցկացվող ցույցերին։
«Քութայիսից մի խումբ բնակիչներ Թբիլիսի են գալիս։ Շուտով բոլոր մարզերը կմիանան ցույցերին։ Սա արդեն լուրջ է»,- գիշերը հայտնել էր թվիթերյան օգտատերերից մեկը։
Նա նաև ավտոշարասյան տեսանյութն է տեղադրել։
«Այս ավտոշարասյունը Քութայիսից Թբիլիսի է շարժվում։ Ի՜նչ հիանալի տեսարան է, համաձայն չե՞ք։ Շուտով բոլոր մարզերից նման ավտոշարասյուներ կշարժվեն դեպի մայրաքաղաք։ Սա այլևս անհնար է կանգնեցնել»,-գրել էր նա։
Ուկրաինայում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նույնպես տեսանյութ է հրապարակել՝ գրելով. «Քութայիսին այս առավոտ»:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Թբիլիսիում բողոքի զանգվածային ակցիաները սկսվել էին ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Նիստի մեկնարկից հետո նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել:
Բողոքի ակցիայի մասնակիցները գրոհել են խորհրդարանի շենքը, մի քանի անգամ փորձել են ներս մտնել: Քաղաքացիները միացել են ընդդիմությանը և պահանջում են կառավարության անդամների՝ խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեի և ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը:
Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենաներ է կիրառել: Ցույցերի ընթացքում հաղորդվել է ավելի քան 70 տուժածի մասին: Երկրի արտգործնախարարությունը Թբիլիսիում ցույցերը պետական հեղաշրջման փորձ է անվանել:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար