Վրաստանի նախագահն ու խորհրդարանի նախագահն ընդհատել են օտարերկրյա այցելությունները Թբիլիսիում ցույցերի պատճառով
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընդհատում է այցը Բելառուս։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին տեղեկացրել է նախագահի մամուլի խոսնակ Խաթիա Մոիսցրապիշվիլին, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։
Նրա խոսքով՝ այցը պետք է ավարտվեր վաղը երեկոյան, բայց Թբիլիսիի իրադարձությունների հետ կապված՝ Սալոմե Զուրաբիշվիլին կվերադառնա Վրաստան այսօր։
Վրաստանի նախագահը երեկ այցելել էր Բելառուս աշխատանքային այցով։ Մինսկում նա պետք է մասնակցեր II Եվրոպական խաղերի բացման արարողությանը։ Նախատեսված էին նաեւ պաշտոնական հանդիպումներ։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն նույնպես որոշել է ընդհատել այցն Ադրբեջան եւ վերադառնալ Վրաստան։ Կոբախիձեն չեղարկել է նախատեսված բոլոր հանդիպումները, այդ թվում Ադրբեջանի նախագահի եւ վարչապետի հետ։
Իրակլի Կոբախիձեի այցը Բաքու սկսվել էր հունիսի 20-ին եւ պետք է ավարտվեր հունիսի 22-ին։
Հիշեցնենք, որ նախօրեի երեկոյան բողոքի ցույցի մասնակիցները փորձել են անցնել ոստիկանական արգելապատնեշը եւ մտնել խորհրդարան, ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել, ռետինե փամփուշտներ եւ ջրնետ մեքենա նրանց ցրելու համար։
Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ Ռուսթավելու պողոտայի իրադարձությունների հետեւանքով տուժել են ցույցի 14 մասնակից եւ 38 իրավապահ։ Բողոքի պատրվակ է դարձել Թբիլիսի ռուսաստանյան պատվիրակության այցելությունը՝ ՌԴ Պետդումայի պատգամավոր, ՌԴԿԿ անդամ Սերգեյ Գավրիլովի գլխավորությամբ։ Պատվիրակությունը եկել է մասնակցելու Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին (ՈւՄՎ), որը տեղի էր ունենում խորհրդարանում։ Գավրիլովը, որը ՈւՄՎ նախագահն է, բացել է նիստը՝ Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռին նստած։ Դա առաջ է բերել վրացական ընդդիմադիր կուսակցությունների դժգոհությունը։
Վրացական ընդդիմությունը հայտարարել է, որ կշարունակի ցույցերն այսօր երեկոյան, խորհրդարանի շենքի մոտ։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...