«Այսօր՝ ժամը 19:00-ին». Վրաստանի ընդդիմությունը կոչ է արել վերսկսել Թբիլիսիում բողոքի ցույցերը
Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն կոչ է արել իր աջակիցներին այսօր՝ ժամը 19:00-ին, մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում վերսկսել բողոքի ցույցերը, գրում է РИА Новости-ն:
«Կոչ եմ անում բոլորին կրկին հավաքվել այսօր՝ ժամը 19:00-ին: Մենք կառավարությունից ադեկվատ գործողություններ կպահանջենք: Իշխանությունները պետք է սկսեն խոսել, բավակա՛ն է հանդուրժենք այս ամենը»,- լրագրողներին հայտնել է Վաշաձեն:
Նա նշել է, որ ցուցարարները չէին գրոհի խորհրդարանի շենքը, եթե ընդդիմության՝ խորհրդարանի խոսնակի և ներքին գործերի նախարարի հրաժարականի պահանջը հաշվի առնվեր:
Ներկա պահին խորհրդարանի շենքին հարող տարածքն ու Ռուսթավելի պողոտան հսկվում են իրավապահ մարմինների կողմից:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Թբիլիսիում բողոքի զանգվածային ակցիաները սկսվել էին ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Նիստի մեկնարկից հետո նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել:
Բողոքի ակցիայի մասնակիցները գրոհել են խորհրդարանի շենքը, մի քանի անգամ փորձել են ներս մտնել: Քաղաքացիները միացել են ընդդիմությանը և պահանջում են կառավարության անդամների՝ խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեի և ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը:
Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենաներ է կիրառել: Ցույցերի ընթացքում հաղորդվել է ավելի քան 70 տուժածի մասին: Երկրի արտգործնախարարությունը Թբիլիսիում ցույցերը պետական հեղաշրջման փորձ է անվանել:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...