Ռուս պատգամավորը պարզաբանել է, թե ինչու է նստել Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին
Ռուս խորհրդարանական Սերգեյ Գավրիլովն ասել է, թե ինչու է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում նստել Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռին, ինչն էլ առաջացրել է վրացական ընդդիմության և քաղաքացիների դժգոհությունը:
«Հյուրընկալող կողմը որտեղ ինձն հրավիրում է նստել, այնտեղ էլ նստում եմ: Արարողակարգի համաձայն՝ այդ պատվավոր տեղը տրվում է հենց վեհաժողովի նախագահողին, այս դեպքում՝ ինձ»,- Lenta.ru-ի փոխանցմամբ՝ պարզաբանել է Գավրիլովը:
Պատգամավորի խոսքով՝ այլ երկրներում ինքը ևս այդ աթոռն է զբաղեցրել, և դա որևէ խնդիր չի առաջացրել: Գավրիլովը շեշտել է, որ ինքը «համեստ մարդ է» և պատրաստ է աշխատել «նույնիսկ ավելացված աթոռին նստած»:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում բողոքի ակցիաները սկսվել են Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին ռուս պատվիրակների մասնակցության և մասնավորապես՝ նիստը վարող ռուս խորհրդարանական Սերգեյ Գավրիլովի՝ Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին նստելու պատճառով: Բողոքի ակցիայի մասնակիցները գրոհել են խորհրդարանի շենքը, փորձել են ներս մտնել: Քաղաքացիները միացել են ընդդիմությանը և պահանջում են երկրի կառավարության հրաժարականը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...