Մամեդյարովը Վաշինգտոնում հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Վաշինգտոնում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հետ:
Ինչպես նշում է minval.az-ը, այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան:
Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր tert.am-ը, Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակում նախօրեին հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:
Հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել տարբեր հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկայիս փուլի և բովանդակալից բանակցությունների առաջխաղացման ուղիների շուրջ:
Քննարկվել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր:
Հիշեցնենք, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ հունիսի 18-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև Կասպրշիկի հետ։


















































Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
ԱՄՆ-ն «ձեռքերը լվացել է» Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից. Արթուր Խաչատրյան
Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
Ադրբեջանն ու Ղազախստանը համատեղ վարժանքներ կանցկացնեն
«Ռոյթերզ». «Մոսկվան լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի»
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...