Չինաստանը բացատրել է ՄԱԿ–ի Անվտանգության Խորհրդում Սիրիայի հարցով քվեարկությունից հրաժարվելու պատճառը
ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը հայտարարել է Սիրիայի վերաբերյալ բանաձեւի նախագծում փոփոխություններ մտցնելու անհրաժեշտության մասին։ Չինացի դիվանագետի դիտողությունները հնչեցվել են Պեկինում՝ հերթական մամլո ասուլիսի ժամանակ։
«Չինական կողմը պնդում է, որպեսզի բանաձեւում փոփոխություններ մտցվեն։ Այդ պատճառով էլ Չինաստանը ձեռնպահ է մնացել քվեարկությունից»,– ընդգծել է չինացի դիվանագետը։
Լու Կանը նշել է, որ ժամանակավրեպ է Իդլիբում քիմիական զենքի կիրառման մեղքը գցել կառավարական ուժերի վրա՝ քանի դեռ չի ավարտվել հետաքննությունը։
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ՉԺՀ–ի համար ընդունելի չէ ցանկացած տեսակի, այդ թվում՝ քիմիական զենքի օգտագործումը խաղաղ բնակչության դեմ։ Նշանակված կազմակերպությունները պետք է մանրակրկիտ հետաքննեն Իդլիբի միջադեպը, ինչից հետո միայն համաշխարհային հանրությունը կկարողանա համապատասխան միջոցներ ձեռնարկել»,– ավելացրել է Լու Կանը։
Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, Չինաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Վան Ին կոչ էր արել Ռուսաստանին եւ ԱՄՆ–ին ակտիվացնել Սիրիայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ բանակցությունների գործընթացը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է