ԱՄՆ-ը չի ցանկանում պատերազմել Իրանի դեմ. Պոմպեո
ԱՄՆ-ը չի ցանկանում պատերազմել Իրանի դեմ՝ չնայած նրան, որ որեւէ կասկած չկա, որ Իրանը պատասխանատու է Օմանի ծոցում լցանավերի վրա հարձակումների համար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«Fox News Sunday»-ին տված հարցազրույցում Պոմպեոն նշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը արել է հնարավոր ամեն ինչ պատերազմից խուսափելու համար: «Մենք պատերազմ չենք ցանկանում»: Ընդ որում՝ նա նշել է, որ Վաշինգտոնը կերաշխավորի նավագնացության համար կենսական կարեւորություն ունեցող շրջաններում ազատ տեղաշարժը: «Մենք կձեռնարկենք դիվանագիտական եւ այլ բոլոր անհրաժեշտ գործողությունները դրան հասնելու համար»:
Պոմպեոյի խոսքով՝ կասկած չկա, որ Իրանը պատասխանատու է Օմանի ծոցում լցանավերի վրա հարձակումների համար:
«Fox News Sunday»-ին տված հարցազրույցում Պոմպեոն հայտարարել է, որ դրանք Իրանի Իսլամական Հանրապետության հարձակումներն էին կոմերցիոն փոխադրումների վրա, որոնք հետապնդում էին պարզ նպատակ՝ մերժել Հորմուզի նեղուցով անցնող տրանզիտը: Նա հավելել է, որ ԱՄՆ-ի հետախուզությունն ունի բազմաթիվ տվյալներ եւ ապացույցներ, որոնք հաստատում են այդ պնդումը:
«Աշխարհը դա կտեսնի, սակայն ամերիկյան ժողովուրդը պետք է վստահ լինի, որ մենք համոզված ենք այդ հարձակումները իրագործողի ինքնության մեջ, ինչպես նաեւ նրանում, թե ով է իրագործել բազմաթիվ այլ հարձակումներն ամբողջ աշխարհում վերջին 40 օրերի ընթացքում»,-ասել է նա:
Պոմպեոն անվանել է Օմանի ծոցում տեղի ունեցած միջադեպը «միջազգային մարտահրավեր, որը կարեւոր է ամբողջ աշխարհի համար», եւ նա վստահ է, որ իրենք կունենան գործընկերներ, որոնք հասկանում են վտանգը:
«Ճապոնիան, Հարավային Կորեան, Ինդոնեզիան մեծ կախում ունեն ամենուր նավագնացության ազատությունից, եւ ես վստահ եմ, որ երբ նրանք տեսնեն վտանգը եւ Իրանի զարհուրելի վարքագիծը, կմիանան մեզ»:
Պոմպեոն չի պարզաբանել, թե ինչպիսի գործողություններ է դիտարկում ԱՄՆ-ը Իրանի դեմ, սակայն ընդգծել է, որ Իրանը չի ստանա միջուկային զենք, եւ ասել է, որ նա եւ նախագահ Դոնալդ Թրամփը պատերազմ չեն ցանկանում: «Իրանցիները պետք է հստակ հասկանան, որ մենք կշարունակենք գործողություններ ձեռնարկել, որոնք կզսպեն Իրանին այդպիսի վարքագծից»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...