11 տարվա ազատազրկումից հետո արդարացված թուրքը 3 դոլար փոխհատուցում է ստացել
11 տարի բանտում անցկացնելուց հետո Թուրքիայի քաղաքացի Հուսեյն Ա․-ն ստացել է ընդամենը երեք դոլար փոխհատուցում այն բանից հետո, երբ դատարանը չեղարկել է նրա դեմ մեղադրանքները, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Տղամարդուն կալանավորել էին 1980-ին ու դատապարտել Dev-Sol ձախ արմատական խմբավորմանն անդամակցելու համար։ 11 տարի ու երկու ամիս բանտում անցկացնելուց հետո նրան արդարացրել են մեղադրանքի 13 կետերով։ Մասնավորապես չեղարկվել են սպանության, սահմանադրական կարգերի բռնի փոփոխության փորձի ու փաստաթղթերի կեղծման մեղադրանքները
Նախկին բանտարկյալը փոխհատուցման մասին հայց է ներկայացրել։ Նա պահանջել է իրեն վճարել 1․2 մլն լիրա՝ մոտ 330 հազար դոլար փոխհատուցում։ Նրան նշանակել են 8․78 մլն լիրա փոխհատուցում։ Սակայն 2005-ին տեղի ունեցած արժույթի դենոմինացիայի պատճառով, երբ թղթադրամներից հանել են վեց զրոները, այդ գումարը փոքրացել է մինչեւ ինը լիրա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավաս...