Անկարան կոշտ է արձագանքել Հայոց ցեղասպանության մասին Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի բանաձևին
Պաշտոնական Անկարան կոշտ է արձագանքել նախօրեին Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունմանը՝ այն որակելով անհիմն զրպարտանք:
Հոլանդացի օրենսդիրները, գրեթե միաձայն ընդունած բանաձևով, դատապարտել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից այս տարվա ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի մասին հնչեցրած հայտարարությունները՝ միաժամանակ պարտավորեցնելով հոլանդական կառավարությանը այդ դիրքորոշման մասին տեղեկացնել Թուրքիայի իշխանություններին։
Թուրքիայի ԱԳ նախարարությունը այս կապակցությամբ գրավոր հայտարարություն է արել՝ զգուշացնելով, որ «նմանօրինակ անհիմն, անիմաստ և անլուրջ քայլերը անհետևանք չեմ մնալու դրանք նախաձեռնողների համար»:
Թուրքական արտաքին գերատեսչության պնդմամբ, հոլանդացի օրենսդիրների որոշումը պոպուլիստական բնույթ ունի և ընտրողների ուշադրությունը շեղելու նպատակ է հետապնդում: ԱԳՆ-ն նաև ցավով արձանագրում է, որ Նիդերլանդների խորհրդարանի նախաձեռնությունը ի չիք է դարձնում թուրք-հոլանդական հարաբերությունների բարելավմանն ուղղված փոխադարձ ջանքներն ու դրանց տված արդյունքը և ակնհայտորեն բացասաբար կանդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա:
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հունիսի 11-ին Նիդերլանդների խորհրդարանի կողմից ընդունված Թուրքիայի նախագահի հայտարարությունները դատապարտող բանաձևը ներկայացվել է Քրիստոնեական միության (CU) խմբակցության անդամ, պատամավոր Ջոել Վորդևինդը:
Ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը նամակ էր հղել Պոլսո Հայոց Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանին, որտեղ հերթական անգամ Օսմանյան կայսրության կողմից ծրագրված և իրականացված Հայոց ցեղասպանությանը 1,5 միլիոն զոհերին համարել էր «Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ծանր պայմաններում մահացած օսմանյան հայեր»: Էրդողանը նաև հայտարարել էր, թե «հայ հրոսակախմբերի և նրանց աջակիցների տեղահանությունը, որոնք կոտորում էին մուսուլման ժողովրդին, այդ ժամանակ ընդունված ամենաողջամիտ որոշումն էր»։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...