Die Zeit: Թրամփը հարվածել է Սիրիային սեփական ցածր վարկանիշի պատճառով
«Die Zeit»-ը կարծիք է հայտնում, որ սիրիական օդակայանի վրա հրթիռային հարվածները նպատակ են ունեցել շեղել ժողովրդի ուշադրությունը ներքաղաքական խնդիրներից։
Դրա հետ մեկտեղ, հրապարակման հեղինակը հիշեցնում է, որ Հան–Շեյխունի քիմիական հարձակմանը սիրիական զինվորների մասնակցության ապացույց դեռեւս չկա։
Հոդվածից հետեւում է, որ ամերիկյան գեներալները հայտարարել են, որ վստահ են, որ այդ հարձակման ետեւում Բաշար Ասադի զորքն է եղել կանգնած։
Պարբերականը նաեւ նշում է, որ իր պաշտոնավարման 70 օրերի ընթացքում Թրամփը հաջողության չի հասել ԱՄՆ–ում, ինչի արդյունքում նրա վարկանիշը «ընկել է հատակին»։ Այս պայմաններն էլ հենց ստիպել են նախագահին ցույց տալ իրեն արտաքին քաղաքականության հարթակում եւ շեղել ուշադրությունը անձնական անհաջողություններից։
«Դա նրան թույլ տվեց առաջ անցնել իր նախորդից, ազատվել «Մոսկվայի մարիոնետ» պիտակից, ինչպես նաեւ տպավորություն ստեղծել, որ սիրողական քաղաքական գործչից նա լուրջ պետական գործչի է վերածվել»,– գրում է «Die Zeit»-ը։
Պարբերականը փաստում է, որ Սիրիայի վրա հրթիռային հարվածով Թրամփը ազդանշան էր ուղարկում Ռուսաստանին, Չինաստանին եւ ԿԺԴՀ–ին, որ իրենց ավելի վատ բաներ են սպասվում, եթե նրանք հրաժարվեն զիջումների գնալ։
«Սակայն Ռուսաստանը իր ընտրած ճանապարհից հետ չի կանգնի, Չինաստանը չի կարողանա ճնշում գործադրել հյուսիս–կորեական առաջնորդի վրա, իսկ ինքը՝ Կիմ Չեն Ինը չի հրաժարվի միջուկային զենքից, հասկանալով, որ Սիրիայում ոչ մի պատերազմ էլ չէր լինի, եթե Ասադը նման զենք ունենար»,– եզրափակում է «Die Zeit»–ը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավաս...