Քուրդ պատգամավորը Ստամբուլում հարձակման ենթարկված հայ կնոջ հարցով ՆԳ նախարարին հարցադրում է ուղղել
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) կին պատգամավոր Հուդա Քայան Թուրքիայի խորհրդարանում գրավոր հարցադրում է ուղղել երկրի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուին Ստամբուլում հարձակման ենթարկված հայաստանցի կնոջ հետ կապված։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ HDP–ի պատգամավորի հարցադրման մեջ եղել են հետեւյալ կետերը. «Հարձակվողների ինքնության պարզման ուղղությամբ աշխատանքներ եղե՞լ են եւ ի՞նչ արդյունքներ են գրանցվել։ Նմանատիպ հարձակումները կանխելու համար աշխատանքներ արվո՞ւմ են։ Հայերի տները թիրախավորած անձանցից քանի՞սն են ձերբակալվել։ Սամաթյա թաղամասում հայերի դեմ ազգայնական հարաձակումները կանխելու համար ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվում»։
Նշենք, որ օրեր առաջ Ստամբուլի Սամաթյա թաղամասում տան մուտքի մոտ դիմակավորված անձիք դանակահարել են Հայաստանից Ստամբուլ տեղափոխված Արփինեին։ Հարեւանների ահազանգով Արփինեին արագ հիվանդանոց են հասցրել եւ օգնություն ցուցաբերել։
Հանցագործները հեռանալուց առաջ ասել են, թե սա դեռ սկիզբն է։
Ավելի ուշ հարձակման ենթարկված հայաստանցի ընտանիքը հայտնել էր, որ մոտ օրերս վերադառնալու են Հայաստան։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...