Նախիջեւան չհասավ. ադրբեջանական ինքնաթիռի արտակարգ վայրէջքը
«Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռը, որն ուղեւորվում էր Նախիջեւան, արտակարգ վայրէջք է կատարել Լենքորանի օդանավակայանում՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ադրբեջանական ավիաընկերության մամլո ծառայությունը:
«Նախիջանի օդանավակայանում տիրող անբարենպաստ եղանակային պայմաններով (ամպրոպ, հորդառատ անձրեւ) պայմանավորված՝ AZAL J2-253 չվերթի հրամանատար օդաչուն որոշում է կայացրել վայրէջք կատարել Լենքորանի օդանավակայանում: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել տեղի ժամանակով 15:08-ին (համընկնում է երեւանյան ժամանակի հետ)», — ասվում է մամլո հաղորդագրության մեջ:Նշվում է, որ արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռի ուղեւորները Նախիջեւան կհասնեն եղանակային պայմանների բարելավումից հետո:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...