Հրաձգություն Բաքվում. Սպանվել է քրեական հեղինակություն
Բաքվում զինված միջադեպ է տեղի ունեցել: Baku.ws պորտալը, վկայակոչելով ականատեսներին, հաղորդում է, որ «Մերսեդեսին» հետեւող երկու այլ մեքենաներ փակել են նրա ճանապարհը: Դրանից հետո մեքենաներից մեկից դուրս է եկել անհայտ մարդ, որը մի քանի անգամ հրազենից կրակել է «Մերսեդեսում» գտնվող մարդկանց վրա:
Գլխին արձակված կրակոցի հետեւանքով Մերսեդեսում գտնվողներից մեկը տեղում մահացել է, մյուսը ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց:
Սպանվածը Մուբարիզ Բուդաղլին է՝ ծնված 1976 թվականին, որին 2017-ից որոնում է Ինտերպոլը: Հայտնի է նաեւ դարձել, որ մահացածը քրեական հեղինակություն է:
Հանցագործները BMW X5 մակնիշի մեքենայով անհետացել են: Մեքենան ավելի ուշ հայտնեբերել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...