Պորոշենկոն հեռախոսային խորհրդատվություն է անցկացրել Թիլերսոնի հետ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսային խորհրդատվություն է անցկացրել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ՝ Մոսկվայում կայանալիք ամերիկա–ռուսական բանակցությունների նախօրեին։ Այս մասին հաղորդել է Ուկրաինայի նախագահի մամլո խոսնակ Սվյատոսլավ Ցեգոլկոն իր ֆեսբուկյան էջում։
Ցեգոլկոյի խոսքերով՝ Թիլերսոնը հայտարարել է, որ ԱՄՆ–ն ընդունում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը եւ պնդում է Մինսկի համաձայնությունների կատարմանը, «մասնավորապես կրակի դադարեցման ռեժիմի ապահովմանը»։
«ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը ընդգծել է, որ Վաշինգտոնը թույլ չի տա Ուկրաինայում եւ Սիրիայում իրավիճակի լուծման որևէ փաթեթային պայմանավորվածություն»,– գրել է Ցեգոլկոն։
Իր հերթին, Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան եւ ԱՄՆ–ն «այսօր միասին պաշտպանում են երկրները միավորող դեմոկրատական արժեքները»։ Նրա խոսքերով՝ այդ պատճառով պատժամիջոցները «պետք է պահպանվեն մինչեւ Ուկրաինայի տարածքային ամբողջականության լիակատար վերականգնումը»։
Պորոշենկոն եւ Թիլերսոնը պայմանավորվել են շարունակել երկկողմանի խորհրդատվությունները՝ ԱՄՆ պետքարտուղարի Մոսկվա այցելությունից հետո։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավաս...
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)