Վրաստանում ադրբեջանցի ամուսիններ են սպանվել
Հունիսի 6-ի երեկոյան Վրաստանի Խիդիսկուրի ադրբեջանաշատ գյուղում վրեժխնդրության հողի վրա ամուսնական զույգի վրա հարձակում է իրականացվել, գրում է minval.az-ը՝ Վրաստանի ներքին գործերի նախարարությանը հղումով:
Հարձակման հետևանքով սպանվել է Շիխալի Ջամալօղլուն, իսկ նրա կինը ծանր վիճակով հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ էլ մահացել է:
Նշվում է, որ սպանությունները կատարվել են առանձնահատուկ դաժանությամբ, ամուսիններին հարվածել են բութ գործիքով: Հարազատները դժվարությամբ են ճանաչել զոհերին, որոնց դեմքերն անճանաչելիորեն խեղված են եղել:
Ավելի ուշ սպանության կասկածանքով ձերբակալվել է 1981թ.-ին ծնված Նազիմ Ղուրբանովը: Հետաքննությամբ պարզվել է, որ վերջինս սպանությունները կատարել է վրեժխնդրությունից դրդված: Նրան 16-20 տարվա կամ ցմահ ազատազրկում է սպառնում:
Հայտնի է, որ ամուսինները Գարդաբանի շրջանում փոքր բիզնես են ունեցել, նրանց որդին բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...