Թրամփի մոդելային գործակալությունը կփակվի
Նյու Յորքի մոդելային գործակալությունը, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող Trump Organization ընկերության ստորաբաժանում է, շուտով կավարտի իր գործունեությունը։ Այս մասին իր կայքում հայտնել է ամերիկյան Mother Jones պարբերականը։
Պարբերականը հղում է անում իր ձեռքի տակ հայտնված էլեկտրոնային նամակին, որը Trump Models գործակալության տնօրեն Քորին Նիկոլասը հղել է բիզնեսի գործընկերներին։ «Trump Organization-ը որոշել է լքել նորաձեւության ոլորտը», - իր նամակում գրել է Նիկոլասը։ Նա հստակեցրել է, որ «Միսս տիեզերք» մրցույթի իրավունքները վաճառելուց հետո Trump Organization-ը որոշել է կենտրոնանալ անշարժ գույքի ոլորտում իր բիզնեսի վրա, մասնավորապես՝ հյուրանոցների եւ գոլֆ ակումբների կառուցման վրա։
Իր նամակում գործակալության տնօերնը չի հստակեցրել 18 տարի առաջ հիմնված Trump Models-ի փակման օրը, որտեղ ԱՄՆ ներկայիս նախագահը տիրապետում է բաժնետոմսերի 85 տոկոսին։
Նշենք, որ Թրամփը «Միսս տիեզերք» մրցույթի սեփականատերն էր 1996-ից։


















































Թրամփը Կոնգրեսի թույլտվությունը պարտադիր չի համարում ամերիկացիներին 5000-ական դոլար վճարելու համար
Թրամփը հայտարարել է, որ չի զղջում Իրանի դեմ պատերազմի համար
Թրամփը հանձնարարել է կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները
Թրամփը ծրագրային ելույթ կունենա Տեխասում կայանալիք Հանրապետականների համագումարում․ AP
Ուիթքոֆ․ Թրամփը Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը վերածել է խաղաղության հաստատման օրինակելի մոդելի
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավաս...
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)