Օլանդն ամառանոց է փնտրում
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր մի քանի ծանոթների խնդրել է Կորեզ դեպարտամենտում իր համար ամառանոց գտնել, որտեղ նա կարող է արձակուրդներն անցկացնել նախագահի լիազորությունները վայր դնելուց եւ Ելիսեյան պալատից հեռանալուց հետո: Այս մասին հաղորդում է RFI-ն՝ վկայակոչելով France Bleu Limousin-ը:
Տյուլի քաղաքապետ, Օլանդի խորհրդական Բեռնար Կոմբը պատմել է, որ նախագահը տուն է փնտրում հենց Տյուլում կամ դրանից ոչ հեռու, որի քաղաքապետն է եղել նախկինում: Օլանդն ուզում է շարունակել քվեարկել այս քաղաքում:
Սակայն Օլանդը չի պատրաստվում Կորեզում քաղաքականությամբ զբաղվել: Բեռնար Կոմբը կարծում է, որ նախագահն ուզում է հայրենի դեպարտամենտ վերադառնալ առաջին հերթին ընկերների պատճառով՝ այստեղ արձակուրդն անցկացնելու նպատակով:
Նա կշարունակի Փարիզում աշխատել: Հայտնի է, որ Օլանդը մայրաքաղաքում արդեն գրասենյակ է փնտրում:
Ավելի վաղ Ֆրանսուա Օլանդը խոստովանել է, որ նախագահի լիազորությունների ավարտից հետո չի պատրաստվում բիզնեսով զբաղվել, ինչպես Նիկոլա Սարկոզին: Եվ չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավաս...
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)