Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր Ռաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն է Իրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմանները Էստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշան Մեծարման երեկո Կապույտ մզկիթում Ուշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականում Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացու Իտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցել Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է Հայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետ

Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմերՌաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն էԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմաններըԷստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշանՄեծարման երեկո Կապույտ մզկիթումՈւշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ էՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացուԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել էՀայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետՎեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համարԵթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ)Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվումՕդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումներիՍենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչինԽոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետումԵրկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստին
Հարեվաններ

Ինչպես է Էրդողանը տանջում դիվանագետներին. թուրք նախկին դիվանագետ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, որտեղ ես աշխատել եմ, հռչակված է իր խիստ հիերարխիայով: Նախարարությունը հպարտանում էր իր բազմադարյա ավանդույթով եւ անբասիր հեղինակությամբ, Washington Examiner-ում հրապարակված հոդվածում նշում է թուրք նախկին դիվանագետ Բահադիր Գյուլենը (M. Bahadır Gülle):

Բայց 2016 թվականի պետական հեղաշրջման փորձից հետո զտումները հանգեցրել են բարձրորակ կադրերի պակասի Թուրքիայի գրեթե բոլոր պետական հաստատություններում, ներառյալ ԱԳ նախարարությունում: Պրոֆեսիոնալ դիվանագետների ավելի քան երրորդ մասը ահաբեկիչներ են հռչակվել եւ հեռացվել:


Ամենաընդունակ եւ խոստումնալից թուրք դիվանագետներին փոխարինելու են եկել համացանցային թրոլները եւ այլք, որոնք խախտում են իրենց ընդունող երկրի օրենքները: Նոր նորմ է դարձել թուրքական հյուպատոսարաններում մարդկանց ծեծելը: Թուրքիայի հարգարժան դիվանագիտական ավանդույթը կործանվել է:

Հեղաշրջման փորձից հետո մի քանի դիվանագետներ Թուրքիա վերադարձան: Այնուհետեւ նրանք հեռացվեցին, իսկ նրանց անձնագրերը, նաեւ կողակիցների անձնագրերը անվավեր ճանաչվեցին:

Իշխանություններին երեք տարի շարունակ չէր հաջողվում ապացույցներ ներկայացնել, որ այդ դիվանագետները հեղաշրջմանը որեւիցե կապ են ունեցել: Եվ ոչ ոք իրեն նեղություն չտվեց նրանց ասելու, թե ինչ պատճառով են հեռացվել:

Անցյալ շաբաթ երկուշաբթի իշխանությունները միանգամայն անսպասելի կարգադրել էին կալանավորել 249 դիվանագետների: Նրանցից 100-ից ավելին կալանավորվել է Անկարայում: Շատ վերլուծաբաններ պնդում էին, որ սա նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուին հղած ուղերձ էր, որը ԱԳ նախարարի պաշտոնն է զբաղեցրոել 2009-2014 թվականներն ընկած ժամանակահատվածում:

Դավութօղլուն վերջերս Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրապարակային քննադատել է Ստամբուլի ընտրություններում նրա պարտությունից հետո: Նա նաեւ հասկացրել է, որ նոր կուսակցություն կստեղծի, որպեսզի հակազդի Էրդողանին: Արդյունքում Էրդողանը այն դիվանագետներին, որոնք ծառայության էին ընդունվել Դավութօղլուի օրոք, «գյուլենիստներ» անվանեց, ինչը արդի պայմաններում նշանակում է, որ նրանք Թուրքիայի դավաճաններն են:

Դատախազները հայտարարել են, որ դիվանագետներն իբր խաբեությամբ են հանձնել ընդունելության քննությունները:

Սակայն միանգամայն անհեթեթ է Դավութօղլուի գլխավորությամբ վիթխարի խարդախության գաղափարը: Թուրքիայում դիվանագիտական ծառայության անցնում են քառաստիճան քննական մարաթոնով: Անհնար կլիներ խաբել բոլոր 4 փուլերում եւ այդ կերպ անցնել: Դատախազները մեծ հնարամտություն պետք է դրսեւորեն՝ բացատրելու համար, թե ինչպես կարող էր նման խաբեությունն աննկատ մնալ, երբ քննության վերջին փուլում թեկնածուները մի ամբողջ ժամ անգլերենով զրույց են անցնում 12 դեսպանների հետ:

Ավելին՝ Էրդողանի կառավարության փոխնախարարն այն ժամանակ իր բլոգում պարծենում էր կրթության եւ այն դիվանագետների որակներով, որոնց այժմ խորդախության մեջ են մեղադրում: Նրանցից շատերն ավարտել են Թուրքիայի լավագույն համալսարանները: Մյուսները սովորել են լավագույն ամերիկյան համալսարաններում: Նրանց գովաբանող բլոգը դեռեւս ակտիվ է:

Ընդդիմադիր պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն Թվիթերում գրել էր, որ ավելի քան 100 դիվանագետներ պարբերաբար ենթարկվել են կտտանքների եւ սեքսուալ հարձակումների, այդ թվում մահակով բռնաբարության, ոստիկանությունում կալանավորված լինելու ժամանակ:

Նրա թվիթից հետո Անկարայի փաստաբանների ասոցիացիան իրավաբանների խումբ էր նշանակել մեղադրանքների ուսումնասիրման համար: Նրանց եզրակացությունները ցույց են տվել, որ ոստիկանությունում տեղի են ունեցել սարսափելի խոշտանգումներ:

Դիվանագետներին մերկ հարցաքննության, ծեծի եւ բռնաբարությունների են ենթարկել: Նրանց փաստաբանները նրանց հետ տեսնվելու իրավունք չունեն: Երբ դիվանագետներից մեկը կորցրել է գիտակցությունը, նրան հիվանդանոց են տեղափոխել: Բժիշկները հրաժարվել են խոշտանգումներն ապացուցող արձանագրություն տալ:

Ավելի ուշ դատարանում դիվանագետները դատավորին ասել են, որ նրանց խոշտանգել են, սակայն դատավորը հրաժարվել է դա արձանագորթյունում ներառել:

ԱԳՆ-ում 5 դիվանագետ կար, այդ թվում եւ ես, որ ավարտել եմ Հարվարդը: Նրանք բոլորը կամ հայտնվեցին բանտում կամ փախան երկրից:

Երկուշաբթի ոստիկանությունը արշավ է անցկացրել իմ հայրենի քաղաքի իմ ընտանիքի տանը: Եթե ես Թուրքիայում լինեի, ինձ՝ որպես Հարվարդի շրջանավարտի, հենց հիմա կխոշտանգեին եւ կստիպեին խոստովանել, որ ես չեմ խոսում անգլերեն, ինչպես եւ իմ ընկերները, որոնք ավարտել են առաջատար ամերիկյան դպրոցները:

2014-ին Մոսուլում թուրք դիվանագետները գերեվարվել էին ԻՊ զինյալների կողմից, երբ նրանք գրավել էին Թուրքիայի հյուպատոսարանը: Նրանց 3 ամսից ազատել էին: Ահաբեկիչները նրանց չէին խոշտանգել:

Թուրքական իշխանություններն, առանց տատանվելու, իրենց ամենակրթված, ամենախոստումնալից դիվանագետների հետ հանուն փոքր քաղաքական շահի, արել այն, ինչը ԻՊ-ն չէր համարձակվում: