Վրաց ուղղափառ եկեղեցին Դավիթ Գարեջի կոթողները երբեք չի ճանաչի աղվանական մշակույթի մաս. վրացագետ
Վրաց-ադրբեջանական 480 կմ սահմանից մոտ 300 կմ է ճշգրտված, մնացածը ճշգրտման կարիք ունի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը՝ անդրադառնալով Վրաստանի եւ Ադրբեջանի սահմանային խնդրին։
Նա նշեց, որ Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ սահմանները պայմանական էին, առաջացավ սահմանները հստակեցնելու խնդիր, իսկ վրաց-ադրբեջանական սահմանային խնդիրը հատկապես սրվում է՝ հենց սահմանին գտնվող Դավիթ Գարեջի հուշարձանախմբի պատճառով, որի 3-4 կոթողը գտնվում է Ադրբեջանի տարածքում, իսկ համալիրի հիմնական կոթողները՝ Վրաստանի։
Ըստ նրա՝ այդ երկրների անկախացումից հետո Դավիթ Գարեջի վանական համալիրի պատկանելության հետ կապված երբեմն–երբեմն լարվածություն էր առաջանում, ինչպես 2012 թվականին, նաև այս տարվա ապրիլին։
Վրացագետը նաև նշեց, որ սովորաբար հուշարձանախմբից ոչ հեռու, երկու սահմանապահ է լինում ադրբեջանական կողմից կանգնած, սակայն վերջին՝ ապրիլյան լարվածության ժամանակ սահմանապահների թիվը հասել էր 18-ի։
«Վրաստանը իր բոլոր հարևանների հետ սահմանների ճշգրտման խնդիր ունի և միայն Թուրքիան է, որի հետ Վրաստանը միջպետական պայմանագրով հստակեցրել է սահմանները»,– ասաց վրացագետը՝ հավելելով, որ Վրաստանը Ադրբեջանի հետ պարբերաբար քննարկում է սահմանի հարցը, սակայն խնդիրը հանգուցալուծում չի ստանում։
Ըստ Ջոնի Մելքիյանի՝ վրացական կողմը ներկայացնում է 1938 թվականի քարտեզը, Ադրբեջանը այլ քարտեզներ է սեղանին դնում, և չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ։
«Վրացական կողմը եկեղեցու ճնշման տակ փորձում է այդ կոթողները վրացական սահման վերադարձնել և պատրաստ են ուրիշ հատվածներում այլ տարածքներ զիջել ադրբեջանցիներին։ Ադրբեջանական քարոզչամեքենան վրացական կոթողները ներկայացնում է որպես աղվանական։ Եթե երկու կողմերի մոտեցումները չփոխվեն՝ այս խնդիրը մոտ ապագայում լուծում չի ստանա»,– շեշտեց վրացագետը և հավելեց, որ վրաց ուղղափառ եկեղեցին երբեք չի զիջի, չի ճանաչի Դավիթ Գարեջի կոթողները աղվանական ալբանական մշակույթի մի մաս։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...