Լավրովը եւ Իրանի ԱԳՆ ղեկավարը մեղադրել են ԱՄՆ–ին միջազգային իրավունքը խախտելու համար
Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ նրա իրանցի գործընկեր Մոհամեդ Ջավադ Զարիֆը ընդգծել են նման գործողությունների անընդունելիությունը՝ նկատի ունենալով ԱՄՆ–ի կողմից Սիրիային հասցված հրթիռակոծությունը,– հաղորդվում է ռուսական արտաքին քաղաքականության գերատեսչության պաշտոնական կայքէջում։
«Քննարկվել է Սիրիայում ստեղծված իրավիճակը՝ այդ երկրի օդային բազայի վրա ԱՄՆ հասցրած հրթիռակոծությունից հետո։ Երկու կողմից ընդգծվել է, որ ինքնիշխան պետության նկատմամբ նման ագրեսիվ գործողությունները միջազգային իրավունքի կոպիտ խախտում են հանդիսանում, առաջին հերթին՝ ՄԱԿ–ի կանոնադրության, սպառնալիք են ստեղծում տարածաշրջանային անվտանգության համար, վնասում են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի գործընթացին»,– ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Նախարարները նաեւ հանդես են եկել սիրիական Իդլիբ նահանգում քիմիական զենքի կիրառման միջադեպի մանրակրկիտ եւ անաչառ հետաքննություն կազմակերպելու կոչով։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի առաջնորդ Հասան Ռոուհանիի հետ քննարկել էին ԱՄՆ ագրեսիվ գործողությունների անթույլատրելիությունը։
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավաս...
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)