Ստամբուլում հայաստանցի կին է հարձակման ենթարկվել
Ստամբուլի հայաշատ Սամաթյա թաղամասում անհայտ անձիք տան մուտքի մոտ հարձակվել են հայաստանցի Արփինե Տ․-ի վրա եւ դանակահարել։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, դիմակավորված երկու անձ Սամաթյա թաղամասի բնակելի շենքերից մեկում հնչեցրել են հայաստանցի ընտանիքի բնակարանի դռան զանգը։ Երբ Արփինեն բացել է դուռը, դիմակավոր անձիք հարձակվել են կնոջ վրա, դանակահարել եւ արագ հեռացել՝ ասելով, թե սա դեռ սկիզբն է։
Հարեւաններն արագ հիվանդանոց են հասցրել Արփինեին։ Բժիշկները նշել են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Պոլսո հայոց պատրիարքարանի հոգեւորական Զաքեոս Օհանյանը նշել է, որ հայաստանցի ամուսինների տան պատին սպառնալից գրառումներ են եղել եւ խաչ է գծված եղել։
Արքեպիսկոպոս Աթեշյանը խնդրի հետ կապված հեռախոսազրույց է ունեցել Ստամբուլի ոստիկանապետի եւ Ֆաթիհի շրջանի ոստիկանապետի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում արք․ Աթեշյանին վստահեցրել են, որ գտնեն հանցագործներին եւ կբարձրացնեն անվտանգության միջոցառումները հայաշատ թաղամասերում։
Նշենք, որ տարիներ առաջ կրկին Սամաթյա թաղամասում ծեր հայ կանանց վրա հարձակումներ էին եղել, սակայն այդ հարձակումների համար ձերբակալվել էր հոգեկան խնդիրներ ունեցող ազգությամբ հայ, իսկ իրական կազմակերպիչները այդպես էլ չեն բացահայտվել։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...