Թրամփը բացատրել է կոնգրեսին, թե ինչու է հրթիռային հարված հասցրել Սիրիայի ուղղությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Սիրիայի ավիաբազայի ուղղությամբ հրթիռային հարված հասցնելուց գրեթե երկու օր անց, կոնգրեսի անդամներին իր որոշման վերաբերյալ ծանուցագիր է ուղարկել,– հաղորդում է Սպիտակ Տան մամլո ծառայությունը։
Փաստաթղթում գրեթե բառացի կրկնվում է Թրամփի հայտարարությունը, որը նա արել էր հարվածից անմիջապես հետո։ Մասնավորապես, Սպիտակ տան ղեկավարը, կրկին առանց ապացույցների, մեղադրել է Սիրիայի իշխանություններին՝ ապրիլի 4-ին քիմիական զենք օգտագործելու մեջ։
Նախագահը իր նամակում պարզաբանել է, որ նման որոշում է կայացրել, «որպեսզի նվազեցնի Սիրիայի ռազմական հնարավորությունները քիմիական զենքի կիրառմամբ հետագա հարձակումների համար եւ հետ ընտելացնի սիրիական ռեժիմին արգելված քիմիական զենքի կիրառմամբ նոր հարձակումներից, դրանով իսկ նպաստելով տարածաշրջանում կայունության հաստատմանը»։
Թրամփը նշել է, որ գործել է` «ելնելով ԱՄՆ ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության կենսական կարեւորության շահերից»՝ որպես գլխավոր հրամանատար իր լիազորություններին համապատասխան։ Նա նաեւ հայտարարել է, որ Վաշինգտոնը «լրացուցիչ գործողություններ կձեռնարկի, որոնք տեղին եւ անհրաժեշտ են ազգային շահերի հետագա ապահովման համար»։
Ուրբաթ գիշեր ԱՄՆ ՌԾՈՒ 59 հրթիռ է բաց թողել սիրիական Հոմս նահանգի «Շայրաթ» օդանավակայանի ուղղությամբ, որպես քիմիական հարձակման պատասխան, որն իբր եղել էր Իդլիբ գավառում։
Սիրիական իշխանությունների տեղեկատվության համաձայն` զոhվել է յոթ մարդ՝ հինգ զինվորական եւ երկու խաղաղ բնակիչ։ Ռուսաստանի ՊՆ տվյալներով` սիրիական երկու զինծառայողներ անհետ կորած են, չորսը զոհվել են, եւս վեցը տուժել են։
Մոսկվան տվյալ գործողությունները գնահատել է որպես ագրեսիա ինքնիշխան պետության նկատմամբ, նշելով, որ իր գործողություններով ԱՄՆ–ն օգնում է ահաբեկիչներին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավաս...
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)