«Ուկրտելեկոմը» դադարեցրել է Դոնբասի հաճախորդների սպասարկումը
REGNUM. Պաշտոնական Կիեւի վերահսկողությունից դուրս գտնվող Դոնեցկի եւ Լուգանսկի շրջաններում դադարեցվել է հեռախոսային կապի ծառայությունների մատուցումը եւ մուտքի հնարավորությունը համացանց։
Այս մասին գրված է «Ուկրտելեկոմ» կազմակերպության պաշտոնական էջում։
«Հեռահաղորդակցության ցանցի նկատմամբ վերահսկողության կորստի պատճառով դադարեցվել է հեռախոսային եւ ինտերնետային ծառայությունների մատուցումը պաշտոնական Կիեւի վերահսկողությունից դուրս գտնվող Դոնեցկի եւ Լուգանսկի շրաններում (ԼԺՀ եւ ԴԺՀ տարածքներում)»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, 2014 թվականի ապրիլին Ուկրաինայի տարածքում քաղաքացիական պատերազմ բռնկվեց այն բանից հետո, երբ Դոնեցկի եւ Լուգանսկի շրջանների բնակիչները չընդունեցին Կիեւում իրականացված պետական հեղաշրջումը։
Ուկրաինայի նոր իշխանությունները Դոնբասում հայտարարեցին «հակաահաբեկչական օպերացիայի» ռեժիմ եւ Ուկրաինայի զինված ուժերը ուղղվեցին տարածաշրջանի խաղաղ բնակիչների դեմ։
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավաս...
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)