Բրիտանիայի ԱԳՆ–ն կոչ է արել հետաքննել Չեչնիայում գեյերի առեւանգման դեպքը
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ–ն, Չեչնիայում իրավապահների կողմից հոմոսեքսուալիստների բերման ենթարկելու վերաբերյալ հաղորդագրությունից հետո, կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին կատարել մարդու իրավունքների պաշտպանության իրենց ստանձնած պարտավորությունները։
Փոխնախարար Ջոյս Էնելայը հայտարարել է, որ ԼԳԲՏ համայնքի մարդկանց համար մարդու իրավունքների պաշտպանության հարցը Ռուսաստանում զգալիորեն վատացել է։
«Մենք շարունակում ենք մեր անհանգստությունը հայտնել ռուսաստանյան իշխանություններին բոլոր մակարդակներով»,– ընդգծել է նա։
Էնելայի խոսքերով, Ռուսաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները պահանջում են, որ պատշաճ կերպով պաշտպանվեն այն քաղաքացիները, ում վտանգ է սպառնում։
«Մենք կոչ ենք անում իշխանություններին հետաքննել սա եւ անպայման պատասխանատվության ենթարկել մարդու իրավունքները ոտնահարած բոլոր մեղավորներին»,– ավելացրել է փոխնախարարը։
Ավելի վաղ, Ռուսաստանում մարդու իրավունքների հարցերով լիազոր ներկայացուցիչ Տատյանա Մոսկալկովան հայտարարել էր, որ կստուգի Չեչնիայում հոմոսեքսուալիստների առեւանգման վերաբերյալ հրապարակումների իսկությունը։
«Նովայա գազետան» նյութ էր հրապարակել այն մասին, որ Չեչնիայում կալանավորվել են հոմոսեքսուալիզմի մեջ կասկածվող մոտ 100 հոգի։ Ընդ որում, թերթի հավաստմամբ՝ առնվազն երեք հոգի սպանվել է։
Չեչնիայի ղեկավարի մամլո խոսնակ Ալվի Քարիմովը հրապարակումը կեղծիք է անվանել եւ հայտարարել է, որ Չեչնիայում տղամարդիկ «միայն մի կողմնորոշում» ունեն, ինչի մասին կարելի է դատել ծնելիության բարձր մակարդակից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավաս...
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)