Դամասկոս. ԱՄՆ անմիտ գործողությունն արտացոլում է անհեռատեսությունը, ռազմական ու քաղաքական կուրությունը
Սիրիայի նախագահի աշխատակազմը հաստատել է, որ Հոմս նահանգի Աշ-Շայրաթ օդանավակայանի վրա ԱՄՆ այսօրվա հարվածները վրդովեցուցիչ ու կոպտագույն ագրեսիա են, հայտնում է ՍԱՆԱ սիրիական գործակալությունը։
Նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ շեշտված է, որ ԱՄՆ գործողությունն անպատասխանատու վարքագիծ է ու անմտություն, որն արտացոլում է Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ այդ երկրի սահմանափակությունը, անհեռատեսություն, ռազմական ու քաղաքական կուրությունը։ Այդ ագրեսիայի հայտարարված նպատակը «հորինված է կեղծ քարոզարշավի արդյունքում», որը ամերիկյան հանդուգն համակարգին դրդել է չմտածված, անմիտ ու անիմաստ ռազմաքաղաքական կամայականության։
ԱՄՆ ցինիկ գործողությունը անկախ պետության դեմ նորից հստակ ու վերջնականապես ապացուցեց, որ Սպիտակ տան որեւէ աշխատակազմ չի փոխի իր արատավոր քաղաքականությունը, որի էությունն է հետապնդել անկախ պետություններին, ենթարկեցնել ժողովուրդներին ու գերիշխել աշխարհում ցանկացած գնով, ինչի մասին Սիրիան բազմիցս խոսել է։
Հայտարարության մեջ նշված է, որ եթե ամերիկյան վարչակազմը հույս ունի այս ագրեսիայով աջակցել իր կողմից հովանավորվող ահաբեկչական խմբավորումներին, ապա ՍԱՀ-ն հստակ ու շիտակ շեշտում է, որ դա ընդամենը բազմապատկել է Սիրիայի վճռականությունը՝ ահաբեկիչների վրա ջախջախիչ հարվածներ հասցնելու ու երկրի տարածքում դրանք ոչնչացնելու հարցում ։
news.am

















































