Spiegel. Հայերի Ցեղասպանության վերաբերյալ բանաձևի համահեղինակի նկատմամբ ատելությունը միավորել է Գերմանիայի թուրքերին
Բունդեսթագի՝ Հայոց Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի համահեղինակ, Կանաչների կուսակցության առաջնորդ Ջեմ Օզդեմիրի նկատմամբ ատելությունը միավորել է Գերմանիայի թուրքերին, ովքեր այս օրերին քվեարկում են Թուրքիայում նախագահական կառավարման անցնելու վերաբերյալ հանրաքվեին,– գրում է գերմանական Spiegel պարբերականը։
«Հանրաքվեին «դեմ» քվեարկած Կանաչների կուսակցության առաջնորդի տեսահոլովակը վերջին օրերին դարձել է Facebook-ի ամենադիտվողներից մեկը։ Փաստացի թուրքական բոլոր խմբակցությունների օգտատերերը ցանցում ամենավիրավորական բառերով եւ արտահայտություններով քննարկում են տեսահոլովակը»– գրում է պարբերականը։
Հրապարակման համաձայն, Օզդեմիրը հայտնվել է Գերմանիայում բնակվող թուրքերի քննադատությունների կենտրոնում՝ Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանության ընդունումից հետո։
Spiegel-ը նշում է, որ Գերմանիայի թուրքական բնակչությունը ագրեսիվ վերաբերմունք է ցուցաբերում բոլոր քաղաքական եւ հասարակական գործիչների նկատմամբ, ովքեր համակրանքով են վերաբերվում հայ ժողովրդին կամ քրդերին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավաս...
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)