Մերձմոսկվայում ձերբակալվել է ՀՀ երկու քաղաքացիների սպանության կասկածյալը. Նա եւս ՀՀ քաղաքացի է
Մերձմոսկվայի Լենինյան շրջանում կրկնակի հանցագործության մեջ կասկածվող Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ՌԴ քննչական կոմիտեի տարածաշրջանային ղեկավարի մամուլի ծառայությանը։
«Քննիչները պարզել են, որ նախկինում մի քանի անգամ դատապարտված Հայաստանի Հանրապետության 35-ամյա քաղաքացու մասնակցությունը սպանությանը։ Պարզվել է, որ հանցագործությունը տեղի է ունեցել վիճաբանության հետեւանքով։ Կասկածյալը ձերբակալված է, վճռվում է նրա խափանման միջոցի հարցը», - ասել է մամուլի ծառայության աշխատակիցը։
Նրա խոսքով՝ ապրիլի 3-ին Լենինի շրջանի Ռազվիլկա գյուղական բնակավայրում ավտոմեքենայի բեռնախցիկում հրազենային վնասվածքներով երկու տղամարդու մարմին է հայտնաբերվել։
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավաս...
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)