Ուկրաինացիներին թույլ է տրվել առանց վիզայի մուտք գործել Եվրամիության երկրներ
Եվրախորհրդարանի պատգամավորները հավանություն են տվել Կիեւի հետ առանց վիզայի ռեժիմին,– հաղորդում է Daily Express-ը։ Այժմ Ուկրաինայի կենսաչափական անձնագիր ունեցող քաղաքացիները կարող են երեք ամսվա ընթացքում գտնվել ԵՄ–ում, սակայն, ինչպես նշում է պարբերականը, դա նրանց աշխատելու իրավունք չի տալիս։
Ստրասբուրգում, Եվրախորհրդարանի պլենար նիստի ժամանակ, պատգամավորները քվեարկել են Ուկրաինայի քաղաքացիներին առանց վիզայի մուտքի իրավունք տալու համար։ Այժմ Ուկրաինայի անձնագիր ունեցողները կարող են երեք ամիսների ընթացքում ճանապարհորդել Եվրամիության երկրներով։ Որոշումը ուժի մեջ կմտնի հունիսին, այն հավանության է արժանացել 521 կողմ, 75 դեմ եւ 36 ձեռնպահ ձայներով։
Ընդ որում, տվյալ որոշումը ուկրաինացիներին իրավունք չի տալիս ԵՄ–ում աշխատելու՝ առանց հատուկ թույլտվությունների։ Ուկրաինայի բնակչությունը 45 միլիոն է, եւ այսուհետ, բոլոր նրանք, ովքեր ունեն նոր տեսակի կենսաչափական անձնագիր, կարող են օգտվել առանց վիզայի ռեժիմից։
Այս անգամ եվրապատգամավորների որոշումը չի տարածվում Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի վրա։
Մինչ այդ ԵՄ–ն մտավախություն ուներ, որ առանց վիզայի ռեժիմը Ուկրաինայի հետ կբերի փախստականների հոսքի, ովքեր ցանկություն կունենան լքել երկիրը՝ նրա արեւելյան հատվածի հետ հակամարտության պատճառով։ Եթե դա իրոք տեղի ունենա, ապա առանց վիզայի ռեժիմը ժամանակավորապես կդադարեցվի։
Առանց վիզայի ռեժիմի հարցերով Եվրախորհրդարանի զեկուցող Մարիա Գաբրիելը հայտարարել է. «Ուկրաինան այժմ համապատասխանում է բոլոր չափանիշներին, այնպես որ վիզաները կարող են չեղարկվել»։ Նրա խոսքերով՝ եվրապատգամավորների որոշումը «ուժեղ ազդանշան է այն մասին, որ Ուկրաինան Եվրամիության առանցքային գործընկերն է «Արեւելյան գործընկերություն» նախագծի շրջանակներում»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավաս...
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)