Դեւին Նունյեսը հրաժարվել է Ռուսաստանի հետ Թրամփի շտաբի հնարավոր կապերի հետաքննությունից
ԱՄՆ կոնգրեսի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ, հանրապետական Դեւին Նունյեսը հայտնել է, որ ժամանակավորապես հրաժարվում է Ռուսաստանի հետ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի հնարավոր կապերի հետաքննությունից։
Նունյեսի խոսքով այդ քայլը բացատրվում է նրանով, որ իր դեմ առաջադրվել են մեղադրանքներ ԱՄՆ Կոնգրեսի էթիկայի հարցերով հանձնաժողովի կողմից։ Ընդ որում կոնգրեսականն այդ մեղադրանքներն անհիմն է անվանել։
Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով կոմիտեի անդամ դեմոկրատ Ադամ Շիֆը հայտնել է, որ Նունյեսի ինքնաբացարկը հետաքննության նոր մեկնարկի հնարավորություն է տալիս։
Մարտին Նունյեսը հայտնել էր, որ չի տեսել որեւէ ապացույց այն մասին, որ Թրամփի շտաբը կապեր է ունեցել ռուսական կառավարության հետ 2016-ին, նախընտրական քարոզչության ընթացքում։
Ամերիկյան հատուկ ծառայությունները համարում են, որ ռուս հաքերները կոտրել են դեմոկրատների էլեկտրոնային փոստը՝ Հիլարի Քլինթոնին վարկաբեկելու նպատակով։ Իսկ Դոնալդ Թրամփը բազմիցս այդ մեղադրանքները անվանել է «ֆեյքային նորություններ»։
news.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավաս...
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)