Չեխիան մտադիր է Ադրբեջանում ռազմական արտադրությո՞ւն հիմնել
2015 թվականից Չեխիան և Ադրբեջանը բանակցություններ են վարում ադրբեջանական տարածքում ռազմական նշանակության արտադրություն հիմնելու համար, և ժամանակն է անցնել գործնական քայլերի։ Այս մասին հայտարարել է Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի նախագահ Ռադեկ Վոնդրաչեկը։
Նա կարծիք է հայտնել, որ «Ceska Zbrojovka» ընկերությունը նմանատիպ ծրագրեր է իրականացնում արտերկրում ու կարող է արտադրություն հիմնել նաև Ադրբեջանում։ Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանում արտադրվող ռազմական արտադրանքը կարող է սպառվել ինչպես Ադրբեջանում, այնպես էլ տարածաշրջանում։
Ավելացնենք, որ այս օրերին Ադրբեջանում է չեխական հենց այս ընկերության պատվիրակությունը, որն ադրբեջանական ՊՆ ղեկավարության հետ քննարկել է զենքի վաճառքի հարցեր։ Այս ընկերությունը, որի մասին ակնարկել է չեխ պաշտոնյան, զբաղվում է հրազենի՝ դիպուկահար ու ավտոմատ հրացանների, ատրճանակների, որսորդական զենքերի արտադրությամբ։
Ինչ վերաբերում է Չեխիային, այս պետությունը, չնայած եվրոպական արգելանքներին, չի խորշում միջնորդավորված ճանապարհներով զենք վաճառել Ադրբեջանին, ապա երդվել, որ իրենք տեղյակ չեն եղել, որ զենքերն Ադրբեջանի համար են նախատեսված եղել։ Վերջին տարիներին Չեխիան Ադրբեջանին վաճառել է Dana ինքնագնաց հրետանային համակարգեր ու Rapira համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար