Բելգիայում հրեաները ու մուսուլմանները բողոքում են կենդանիների ծիսական մորթի արգելքի դեմ
Բելգիայում հրեաներն ու մուսուլմանները զայրացած են կենդանիների ծիսական մորթն արգելելու որոշումից, որն 2019-ից ուժի մեջ էմտնելու Ֆլանդրիայում ու Վալոնիայում, հայտնում է RTBF–ը։
«Սա աննախադեպ ճգնաժամ է, ամենասուր ճգնաժամը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից»,- մեջբերում են լրատվամիջոցները Բելգիայի կենտրոնական հրեական միության նախագահ Ֆիլիպ Մարկեւիչին։ Նա համարում է, որ այս արգելքը քողարկված հարձակում է «բարբարոսներ ներկայացվող» հրեաների ու մուսուլմանների ավանդույթների վրա։
Բրյուսելի մայրաքաղաքային ռեգիոնի խորհրդարանը դեռ չի հստակեցրել իր դիրքորոշումը կրոնական սովորույթների այս տեսակի կիրառման հարցում։
Եվրոպայի հրեական ու մուսուլմանական առաջնորդները Փարիզում 2012-ին տեղի ունեցած համատեղ հանդիպման արդյունքներով հայտնել էին , որ վճռական են տրամադրված հրեաների ու մուսուլմանների կրոնական սովորությունների դեմ հարձակումներին դիմակայելուն, խոսքը մասնավորապես կենդանիների ծիսակարգային մորթի ու թլփատման ավանդույթի մասին է։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավաս...
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)