Եվրախորհրդարանը կողմ է Ուկրաինայի հետ վիզայի ռեժիմը հանելուն
Ապրիլի 6-ին Եվրախորհրդարանի պատգամավորները կողմ են քվեարկել Ուկրաինայի համար առանց վիզայի ռեժիմին։ Կողմ են քվեարկել 521 պատգամավորներ, դեմ՝ 75 եւ 35-ը ձեռնպահ են մնացել։
Համաձայն օրենսդրական բանաձեւի նախագծի՝ Ուկրաինան ներառված է երրորդ երկրների ցուցակում, որոնց քաղաքացիների համար չեղարկվում են ԵՄ մուտքի ժամանակ վիզայի պահանջները, հաղորդում է «Գերմանական ալիք»-ը։
Երեք ամիսը մեկ անգամ Ուկրաինայի քաղաքացիները գործնական եւ զբոսաշրջության նպատակներով, ինչպես նաեւ ընտանեկան գործերով 90 օրով ԵՄ մուտքի իրավունք կունենան։
ԵՄ տարածք մուտք գործելու համար ուկրաինացիները պետք է բիոմետրիկ անձնագրեր ունենան։
Առանց վիզային ռեժիմը ԵՄ-ի եւ Ուկրաինայի միջեւ ուժի մեջ կմտնի 20 օր անց՝ ԵՄ «Պաշտոնական ամսագրում» համապատասխան փաստաթղթի հրապարակումից հետո։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավաս...
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)