Դոնալդ Տուսկը Լոնդոնում հանդիպում կունենա Թերեզա Մեյի հետ
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Լոնդոնում կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին,– հաղորդում է Reuters-ը։ Հանդիպումը կանցնի Brexit-ի մեկնարկի շրջանակներում։
Նախատեսվող հանդիպման մասին հայտնի է դարձել Եվրոպական խորհրդի նախագահի հրապարակված օրակարգից։
Հիշեցնենք, որ 2016 թվականի հունիսի 23-ին Մեծ Բրիտանիան հանրաքվեի արդյունքում որոշեց դուրս գալ ԵՄ–ից։ Միացյալ Թագավորության կառավարության եւ խորհրդարանի քննարկումների արդյունքում ընդունվեց Brexit-ի մասին օրենքը, որն ուժի մեջ մտավ թագուհու ստորագրումից հետո։
Տուսկի եւ Մեյի հանդիպումը կայանալու է վերջերս մեկնարկած Brexit-ի ֆոնին, որը նախաձեռնել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։
Տվյալ գործընթացը կարող է մի քանի տարի տեւել, որի ընթացքում Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ հարաբերությունները կարգավորող եւ սահմանազատման գործընթացը ձեւավորող բանակցություններ կընթանան։
Ինչպես Միացյալ Թագավորությունը, այնպես էլ ԵՄ–ն տվյալ գործընթացում ունեն իրենց շահերը։ Բրյուսելը ձգտում է պահպանել ԵՄ–ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ աշխատուժի ազատ տեղաշարժման իրավունքը։ Լոնդոնը, իր հերթին, ցանկանում է պահպանել Եվրամիության շուկաներում իր արտադրանքի արտոնությունները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավաս...
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)