Թրամփն աշխատանքից ազատել է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատարին՝ իր հրամանը կատարելուց հրաժարվելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքից ազատել է գլխավոր դատախազի պաշտոնակատար՝ արդարադատության նախարար Սալի Յեյթսին, որը հրաժարվել է կատարել ներգաղթային քաղաքականության մասին նրա հրամանը։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ Սպիտակ տանը հղումով։
Գերատեսչությունը ղեկավարելու է Վիրջինիա նահանգի արևելյան շրջանի շրջանային դատախազ Դանա Բրոենտեն։
«Գլխավոր դատախազի պաշտոնակատար Սալի Յեյթսը դավաճանել է Արդարադատության նախարարությանը՝ հրաժարվելով ի կատար ածել օրինական հրամանը, որն ուղղված է Միացյալ Նահանգների քաղաքացիների պաշտպանությանը»,- ասված է Սպիտակ տան հայտարարությունում։
«Ժամանակն է լուրջ մոտենալ մեր երկրի պաշտպանությանը։ Յոթ վտանգավոր վայրերից ժամանող մարդկանց ավելի խիստ ընտրություն անելու կոչը ծայրահեղ քայլ չէ»,- հավելել են Թրամփի վարչակազմում։
Ավելի վաղ ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատարը հրահանգել է Արդարադատության նախարարության փաստաբաններին դատարանում չպաշտպանել իմիգրացիայի վերաբերյալ Թրամփի հրամանը։
«Ինձ դեռ չեն համոզել, որ գործադիր հրամանն օրինական է»,- գրել է Յեյթսը նախարարության պաշտոնյաներին ուղղված հուշագրում։
Հիշեցնենք, որ Թրամփի հրամանագրով դադարեցվում է փախստականների ընդունումը Սիրիայից՝ անորոշ ժամկետով, այլ պետություններից՝ 120 օրով։ 90 օրով արգելվում է նաև «լուրջ մտահոգություն» առաջացնող երկրների քաղաքացիների մուտքը։ ԶԼՄ-ների տվյալներով՝ խոսքը Սիրիայի, Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի և Եմենի մասին է։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)