Սանկտ–Պետերբուրգի բնակելի շենքերից մեկում պայթուցիկ սարք են վնասազերծել
Պետերբուրգի Նեվսկի շրջանի բնակելի տներից մեկում պայթուցիկ սարք են հայտնաբերել։ Շրջանի ղեկավարի խոսքերով, պայթուցիկ սարքը վնասազերծվել է։
Ավելի վաղ նույն շրջանում, Տովարիշչեսկի պողոտայում, տարհանել էին բնակիչներին՝ պայթյունի վտանգի պատճառով։ Կասկածելի առարկան Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները գտել էին բնակարաններից մեկում։
Այս կապակցությամբ տարհանվել էին երկու մուտքերի բնակիչները։ Նրանց տեղավորել էին հարեւանությամբ գտնվող մանկապարտեզի դահլիճում։ Ավելի ուշ նրանք պատմել էին, որ շենքից հանել են երեք հոգու՝ ձեռնաշղթաներով։
Այժմ բնակիչներին վտանգ չի սպառնում, նրանք կարող են վերադառնալ,– ասել է Պետերբուրգի Նեւսկի շրջանի ղեկավարը։ Միեւնույն ժամանակ, շենքերից մեկի ութ եւ իներորդ հարկերում շարունակում են աշխատել քննիչները։
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավաս...
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)