Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր Ռաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն է Իրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմանները Էստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշան Մեծարման երեկո Կապույտ մզկիթում Ուշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականում Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացու Իտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցել Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է

Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասինԿրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմերՌաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն էԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմաններըԷստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշանՄեծարման երեկո Կապույտ մզկիթումՈւշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ էՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացուԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել էՀայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետՎեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համարԵթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ)Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվումՕդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումներիՍենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչինԽոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետումԵրկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Թոփ-լուրեր

Ադրբեջանը սկզբունքորեն դեմ է, որ Ղարաբաղը մասնակցի բանակցություններին (տեսանյութ)

Ադրբեջանը սկզբունքորեն դեմ է, որ Լեռնային Ղարաբաղը մասնակցի բանակցություններին, այսօր Բրյուսելում պատասխանելով «Ազատության» հարցին՝ հայտարարեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

«Ազատություն»․ - Պարոն Մամեդյարով, պաշտոնական Երևանը պնդում է, որ առանց բանակցային գործընթացին Ստեփանակերտի մասնակցության հնարավոր չէ գտնել հակամարտության իրական կարգավորում:

Էլմար Մամեդյարով․ - Ես կարծում եմ, որ դա այդքան էլ ճիշտ չէ, որովհետև այս բոլոր տարիների ընթացքում, որ մենք բանակցություններ էինք վարում, համանախագահները տարածաշրջան այցելելիս գնում էին նաև Ղարաբաղ և շփվում էին Ղարաբաղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, բացի այդ, և՛ նախկին, և՛ գործող վարչակազմը, հույս ունեմ, տեղեկացնում է Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին: Այնպես որ, ինչ-որ չափով ներգրավված եղել են, և ձեր ղեկավարությունը այս թեմայով ևս խոսել է: Ես կարծում եմ, որ հարցի բանալին մասնակցել-չմասնակցելը չէ, հարցն այն է, որ մենք պետք է լուրջ քաղաքական մոտեցում ցուցաբերենք, պետք է նստենք և ավարտենք այն, ինչ ես անվանում եմ սուբստանտիվ բանակցություններ, կարող եք անվանել առարկայական բանակցություններ, որովհետև բոլորը ամեն ինչ հրաշալի գիտեն, գիտեն՝ սեղանին ինչ փաստաթուղթ է դրված, ինչո՞ւ պետք է ինքներս մեզ խաբենք:

«Ազատություն»․ - Բայց սկզբունքորեն դուք դեմ եք Ստեփանակերտի մասնակցությանը:

Մամեդյարով․ - Սկզբունքորեն այո:

«Ազատություն»․ - Ինչո՞ւ:

Մամեդյարով․ - Կես ժամ դա էի բացատրում:

«Ազատություն»․- Ոչ, դա չէիք բացատրում: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Ղարաբաղի ժողովրդի կողմից չի ընտրվել, դրա համար էլ նրանց չի ներկայացնում:

Մամեդյարով․ - Ի՞նչ լեզվով ասեմ, կարդացեք ձեր Սահմանադրությունը, 90-ականների Սահմանադրությունը կարդացեք, դրանից հետո կխոսենք:

«Ազատություն»․ - Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ընտրվե՞լ է Ղարաբաղի ժողովրդի կողմից:

Այս հարցը Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անպատասխան թողեց:

«Այն պայմանավորվածությունները, որ ձեռք էին բերվել Դուշանբեում․․․ Հայաստանում կան կարծիքներ, որ Ադրբեջանը համեմատաբար խաղաղ իրավիճակը սահմանին օգտագործում է, որպեսզի ամրացնի իր ինժեներական կառույցները», - հայաստանցի լրագրողներից մեկի այս դիտարկմանը Մամեդյարովն արձագանքեց․ «Ես կարծում եմ, որ սկզբունքային պայմանավորվածություն կա ամեն ինչ հաստատել համապատասխան մարմինների միջև շփումների միջոցով, կարծում եմ՝ իրենք շփվում են, որովհետև երբ ինչ-որ միջադեպ է տեղի ունենում, նրանք զանգահարում են իրար, մենք խոսում ենք պայմանավորվածության մասին, այն հաստատվել է թեժ գծի միջոցով: Մյուս կողմից էլ՝ հասկանում եք, հնարավոր չէ այսպես շարունակել ապրելը, դուք ասում եք սահման, մենք դա անվանում ենք շփման գիծ, եթե խոսում ենք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի սահմանի մասին, դա ուրիշ բան է, եթե ասում ենք, որ դա տեղի է ունենում շփման գծում, դա շփման գիծն է, սահման չէ, այնպես որ՝ այստեղ նստած ինքներդ ձեզ եք խաբում և ուզում եք խաբել հայ ժողովրդին: Ես հարց ունեմ՝ ի՞նչ է ստացել հայ ժողովուրդը Ադրբեջանի հետ 30 տարվա պատերազմի արդյունքում»:

«Իսկ ի՞նչ է ստացել Ադրբեջանը»,-հակադարձեց լրագրողը, ինչին Ադրբեջանի արտգործնախարարն արձագանքեց․ «Հայաստանը շրջանցող երկաթուղային ճանապարհը բացե՞ց, գազամուղը կառուցե՞ց, քի՞չ է միթե, բոլոր ռազմավարական ծրագրերը, որոնց մասին այսօր խոսեցինք, բոլորը Հայաստանը շրջանցել են, և ի՞նչ, ի՞նչ․․․ ինքներդ ձեզ հարց տվեք՝ ի՞նչ ստացան Հայաստանի հասարակ քաղաքացիները Ադրբեջանի հետ հակամարտությունից: Ձեզ մոտ, եթե չեմ սխալվում, աղքատության մակարդակը գրեթե 40 տոկոս է, մի օր մեքենայով գիշերը Թբիլիսիից գնացեք Երևան»:

Հումանիտար նախաձեռնությունների մասին հարցին, մասնավորապես՝ կա՞ն արդյոք շփումներ, Մամեդյարովը պատասխանեց․ «Դա քննարկման ընթացքում է, այս խնդրի շուրջ աշխատում են նաև համանախագահները, որոնք, ի դեպ, ծրագրում են այս ամիս տարածաշրջանային այց կատարել»:

Հարցին էլ՝ «այդ դեպքում, հաջորդ քայլը համանախագահների տարածաշրջանային ա՞յցն է, թե՞ նաև արտգործնախարարների հանդիպում է ծրագրվում», նա արձագանքեց․ «Ոչ, ոչ, մենք դեռ ծրագրում ենք, որ համանախագահները կգան տարածաշրջան և դրանից հետո կքննարկենք․․․ Օրակարգում նախարարների հանդիպման հարց կա, բայց այն դեռ պետք է նախապատրաստել, արդեն ասել եմ, որ համանախագահ երկրներից մեկի կողմից կա առաջարկ նախարարների հանդիպում անցկացնել, բայց այն առաջին հերթին պետք է նախապատրաստել»: Ադրբեջանի արտգործնախարարը հաստատեց, որ խոսքը Վաշինգտոնում ակնկալվող հանդիպման մասին է:

«Մի քանի անգամ արդեն ասել եք, որ Հայաստանի նոր իշխանությունը բաց, թափանցիկ է գործում, որ հույսեր ունեք, որ կառուցողական երկխոսություն կունենաք»,-հայաստանցի լրագրողի այս դիտարկմանն էլ Մամեդյարովն արձագանքեց․ «Դե, երբ խոսում ենք ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու մասին՝ բացելով մի շարք դետալներ, որոնց մասին խոսել ենք, դա առաջին հերթին Հայաստանին խաղաղության նախապատրաստելու մասին է, որպեսզի աչքակապություն չլինի, որպեսզի հասկանանք, որ լավ հարևանությունն ավելի լավ է, քան շրջափակման մեջ մնալը: Չորս հարևան երկրներից երկուսի հետ ձեր սահմանը փակ է, իսկ երրորդը շուտով կփակվի: Եվ ի՞նչ, մտածեք, ինքներդ ձեզ հարց տվեք, ոչ թե մենք պետք է ձեզ հարց տանք, այլ դուք ինքներդ ձեզ, հայ ժողովո՛ւրդը պիտի իրեն այս հարցը տա՝ հետո ի՞նչ է լինելու»: