Թրամփի վարկանիշը Օբամայի ունեցած նվազագույն վարկանիշից ցածր է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը ավելի ցածր մակարդակի է, քան ժամանակին ուներ երկրի նախկին նախագահ Բարաք Օբաման։ Ինչպես ցույց է տվել Քուինիփեք համալսարանի հետազոտողների հարցումը, որի արդյունքները երեքշաբթի օրը հրապարակել է CBS հեռուստաընկերությունը, հարցման ենթարկվածների միայն 35 տոկոսն են դրական գնահատում Թրամփի՝ որպես նախագահի աշխատանքը, այնինչ 57 տոկոսն այդ մասին բացասաբար են արտահայտվել, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
Ըստ հարցման տվյալների՝ Սպիտակ տան ներկայիս տիրոջ վարկանիշը ցածր ՝ 2013-ին Օբամայի վարկանիշի նվազագույն մակարդակից, որը կազմում էր 38 տոկոս։ 2008-ին Ջորջ Բուշ կրտսերին հարցման տվյալներով աջակցում էին ամերիկացիների 28 տոկոսը, սակայն, ինչպես նշում են հեղինակները «նման ցուցանիշի հասնելու համար պահանջվեց 8 տարի, երկու պատերազմ եւ անկայուն տնտեսական դրություն»։
«Թրամփը վատ արդյունքներ է ցուցաբերել կանանց (նրա աշխատանքը հավանության չեն արժանացնում 63 տոկոսը), Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների (91 տոկոս) եւ էթնիկ փոքրամասնությունների շրջանում (77 տոկոս)», - ասվում է հետազոտությունում։
Տղամարդկանց շրջանում նրան աջակցում են 39 տոկոսը։ Հարցման մասնակիցների կեսից ավելին (55 տոկոս) կարծում են, որ Թրամփն իրականացնում է իր նախընտրական խոստումները, սակայն ամերիկացիների մեծամասնությունը բացասաբար է գնահատում նրա քայլերը առողջապահության եւ շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում։ Թրամփի արտաքին քաղաքականությունը հանրաճանաչություն չի վայելում ԱՄՆ քաղաքացիների 58 տոկոսի շրջանում։


















































Թրամփը Կոնգրեսի թույլտվությունը պարտադիր չի համարում ամերիկացիներին 5000-ական դոլար վճարելու համար
Թրամփը հայտարարել է, որ չի զղջում Իրանի դեմ պատերազմի համար
Թրամփը հանձնարարել է կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները
Թրամփը ծրագրային ելույթ կունենա Տեխասում կայանալիք Հանրապետականների համագումարում․ AP
Ուիթքոֆ․ Թրամփը Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը վերածել է խաղաղության հաստատման օրինակելի մոդելի
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավաս...
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)