ԱՄՆ-ում կես մլն-ից ավելի մարդ Մելանյա Թրամփից պահանջում է Սպիտակ տուն տեղափոխվել
Միացյալ Նահանգներում կես մլն-ից ավելի մարդ ստորագրել է խնդրագիրը, որը երկրի առաջին տիկին Մելանյա Թրամփից պահանջում է լքել նյույորքյան Trump Tower-ում գտնվող շքեղ պենտհաուսն ու որդու հետ Սպիտակ տուն տեղափոխվել:
Շարքային ամերիկացիների դժգոհությունը պայմանավորված է այն փաստով, որ նախագահի կնոջ և 10-ամյա որդու անվտանգությանն առնչվող ծախսերը բավական մեծ են ու վճարվում են հարկատուների հաշվին: Հայտնի է, որ ամեն օր Նյու Յորքի ոստիկանությունը 125.000-146.000 դոլար է ծախսում նրանց անվտանգությունն ապահովելու համար:
Change.org կայքում տեղադրված խնդրագրում կոչ է արվում ստիպել Մելանյա Թրամփին տեղափոխվել ամուսնու մոտ՝ Սպիտակ տուն, կամ էլ սեփական գրպանից վճարել անվտանգության համար պահանջվող ծախսերը:
Նշվում է, որ խնդրագիրը ստորագրել է մոտ 515.000 մարդ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ առաջին տիկինը մինչև մայիսի վերջ չի տեղափոխվի Վաշինգտոն, քանի որ նրա որդին՝ Բարոնը, պետք է մինչև ուսումնական տարվա վերջ մնա Նյու Յորքում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավաս...
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)