Քեմալականներն արշավ են սկսում Էրդողանի դեմ
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ իր կուսակցությունը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեին ընդառաջ քարոզարշավ է սկսում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ, այս մասին գրում է թուրքական demokrathaber.org կայքը:
«Էրդողանի կուսակցության իշխանության տարիներին երկիրը հետընթաց է գրանցել բոլոր բնագավառներում: Էրդողանն էլ ի՞նչ կարող է անել այս երկրի համար: Եթե սահմանադրական փոփոխությունների միջոցով ընդունվի կառավարման նախագահական համակարգին անցումը՝ երկրում սահմանված արտակագ դրությունը կսկսի սովորական բնույթ կրել», - հայտարարել է քեմալականների ղեկավարը:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին: 18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր: Այնուհետ օրենքը կդրվի հանրաքվեի, ինչից հետո էլ կկայացվի վերջնական որոշում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)