Մոդելից առաջին տիկին՝ հասարակ, բայց ճաշակով․ Կարլա Բրունիի էլեգանտ ոճը
Կարլա Բրունիին Ֆրանսիայում անվանում են ինը կյանք ունեցող կատու։ Լեգենդար սուպերմոդելը 1990-ական թվականներին հայտնի էր իր պրովոկացիոն ֆոտոշարքերով, ռոք աստղերի հետ աղմկոտ սիրավեպերով, անհավանական ձայնով... Այսքանը բավարար չէր. նա դարձավ նաեւ մեր ժամանակների ամենաէլեգանտ առաջին տիկիններից մեկը։
Գեղեցկուհի Կարլա Բրունին հայտնի է որպես խարիզմատիկ թոփ մոդել եւ Ֆրանսիայի նախկին նախագահ՝ Նիկոլա Սարկոզիի երրորդ կին։ Սակայն քչերը գիտեն, որ նրա կենսագրության մեջ տեղ է գտել ոչ միայն պոդիումն ու աղմկահարույց ամուսնությունը, այլեւ արվեստը։
Ապագա աստղը ծնվել է իտալական Թուրին քաղաքում։ Արվեստի հանդեպ սերը նրան է փոխանցվել տաղանդավոր ծնողներից։
1990-ականների սկզբից Կարլան դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելը։ Երկու տարում նրան հաջողվել է վաստակել 7 միլիոն դոլար։
Կարլա Բրունիի ոճը քննարկվում էր կանանց եւ տղամարդկանց կողմից, գեղեցկուհուն նախանձում էին, նրանից օրինակ էին վերցնում եւ իհարկե, հիանում։ Սակայն, ամեն ինչ այնքան էլ հեշտությամբ չէր տրվում նրան, որքան թվում էր կողքից։ Նման գլխապտույտ առաջացնող հաջողությունը պետք էր պահպանել, ինչը քրտնաջան աշխատանք էր պահանջում։ Կարլան հստակ գիտակցում էր, որ նորաձեւության աշխարհը, որը արտաքնապես այդքան հիանալի եւ գրավիչ էր, ներքուստ՝ սոֆիտների լույսի տակ գոյատեւելու դաժան պայքար է։
2007թ․-ին մամուլը սկսվեց տարածել Կարլա Բրունիի եւ երկրի գործող նախագահ Նիկոլա Սարկոզիի սիրավեպի մասին տեղեկություններ: Սարկոզին այդ ժամանակ բաժանված էր երկրորդ կնոջից եւ միանգամայն ազատ տղամարդ էր։ 2008-ին սիրահարներն ամուսնացան։ Կարլայի համար դա առաջին պաշտոնական ամուսնությունն էր։ Հետաքրքրականն այն է, որ ամուսնական կյանքը ոչ մի կերպ չփոխեց մոդելի առօրյան։ Հայտնի կինը նախկինի պես շարունակում էր ձայնագրել երգեր, նկարահանվել ֆիլմերում եւ տեսահոլովակներում, երբեմն նույնիսկ մասնակցել նորաձեւության ցուցադրություններին։ Կարլա Բրունիի ամուսինը չէր խոչընդոտում կնոջ ակտիվ ստեղծագործական կյանքին, հակառակը՝ ամեն կերպ աջակցում էր գեղեցկուհուն։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն