Արյունոտ գայլի սուպերլուսինն անցել է Երկրի վրայով (Լուսանկարներ)
Երկուշաբթի գիշերը, հունվարի 21-ին, հյուսիսային կիսագնդի բնակիչները կարողացան դիտել երեք աստղագիտական երեւույթների հազվագյուտ համադրություն, որը կոչվում է «Արյունոտ գայլի սուպերլուսին», գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Խավարումը սկսվել է Գրինվիչի ժամանակով ժամը 02.35-ին եւ ավարտվել 07:49-ին: Լուսինը Երկրի ստվերի հյուսիսային մասում է հայտնվել մեկ ժամ եւ երեք րոպե․ Մոսկվայում խավարման ամբողջական փուլը տեւել է ժամը 07:41 -ից մինչեւ 08:44:
Սուպերլուսին կարելի է տեսնել, երբ լիալուսինը համընկնում է Երկրի եւ Լուսնի առավելագույն մերձեցման հետ: Իսկ երբ այս երկու երեւույթները համընկնում են լուսնի խավարման հետ, ապա Երկրի արբանյակն ստանում է կարմրավուն երանգ՝ այստեղից էլ «արյունոտ Լուսին» անվանումը:
Խավարման ընթացքում՝ անգամ լրիվ, Լուսինն ամբողջովին չի կորչում, այլ ներկվում է մուգ կարմիր երանգով: Դա բացատրվում է նրանով, որ Լուսինը շարունակում է լուսավորվել: Միեւնույն ժամանակ, արեւի ճառագայթները, որոնք անցնում են Երկրի մակերեսին դիպչելով, մթնոլորտում ցրվում են, բայց քանի որ այն առավել թափանցիկ է կարմրանարնջագույն մասի ճառագայթների վրա, հենց դրանք են ավելի շատ հասնում Լուսնի մակերեսին:
Հունվարի 21-ի խավարումը կարելի էր դիտել Ռուսաստանի հյուսիս-արեւելքում, Բրիտանիայում, Ֆրանսիայի հյուսիս-արեւմուտք, Իսպանիայի հյուսիս-արեւմուտք, Պորտուգալիայում, Արեւմտյան Աֆրիկայի որոշ մասերում, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի գրեթե բոլոր երկրներում, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի արեւելյան մասում:


















































Տպավորիչ «արյունոտ Լուսին». 2026 թվականի մարտի 3-ին սպասվում է Լուսնի լիակատար խավարում
Փետրվարի վերջին վեց մոլորակներ գիշերային երկնքում «շքահանդեսի» կշարվեն
Գիտնականները հայտնաբերել են փոքր աստերոիդների քիմիական կազմը
Երկրի վրա կրկի՞ն մագնիսական փոթորիկ կսկսվի․ Բնակիչներին զգուշացրել են
Երկրի վրա մոտ երկու օր մոլեգնող մագնիսական փոթորիկն ավարտվել է
«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն