Հնդիկ մեծահարուստը զանգվածային հարսանիք է կազմակերպել հայր չունեցող հարյուրավոր հարսնացուների համար (լուսանկարներ)
Հնդկաստանում զանգվածային հարսանեկան արարողություն է տեղի ունեցել, որի շրջանակներում հայր չունեցող հարյուրավոր հարսնացուներ են պսակադրվել:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, զանգվածային հարսանիքը ֆինանսավորել է ադամանդագործ մեծահարուստ Մահեշ Սավանին, որի աջակցությամբ ավելի քան 3000 կին է ամուսնացել վերջին 8 տարում:
Հնդիկ մեծահարուստը կարծում է, որ հարսնացուներին ամուսնացնելն օրհնություն է: 2010 թվականից սկսած նա ամեն տարի զանգվածային հարսանիք է կազմակերպում հայր չունեցող աղջիկների համար:
Այս տարվա արարողությանը 261 կին է մասնակցել, որոնց թվում՝ 6 մուսուլման և 3 քրիստոնյա: Նրանցից 118-ը քույր ու եղբայր չունեն, իսկ 54-ը՝ որբ են:
Մահեշը մի քանի վարչական ծառայողների և ոստիկանների հետ միասին կատարել է «Կանյադաան» հնդկական ավանդական ծեսը, որը, սովորաբար, կատարում է հայրը դստերն ամուսնացնելիս:
Այս տարի որպես հարսանեկան նվեր նորապսակները կենցաղային ապրանքներ են ստացել, ինչպես նաև 200 000 ռուպի արժողությամբ ապահովագրություն:


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն