Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրազեկում․ ինչպես նախագրանցվել «ՀայՓաս» հարթակում (տեսանյութ) Մարզերում գործարկվել է ՀայՓասի 12 գրասենյակ (տեսանյութ) Հրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել է Ազատության պողոտան և Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքը լուսավորվել ու բարեկարգվել են (տեսանյութ) Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանափակումներ Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ) Ռուսաստանը պաշտոնապես դուրս է եկել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայից Եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի 10-11-ին․ Սթիվ Ուիթքոֆ Հանրապետության հրապարակը մի քանի օր կլուսավորվի նոր կենսաչափական անձնագրի 3D պատկերներով (տեսանյութ) ԻՀՊԿ ուժերը Հորմուզի նեղուցում որսացել են ամերիկյան երկու անօդաչու սարք Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրազեկում․ ինչպես նախագրանցվել «ՀայՓաս» հարթակում (տեսանյութ)Մարզերում գործարկվել է ՀայՓասի 12 գրասենյակ (տեսանյութ)Հրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԱզատության պողոտան և Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքը լուսավորվել ու բարեկարգվել են (տեսանյութ)Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանափակումներԻսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)Ռուսաստանը պաշտոնապես դուրս է եկել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայից Եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի 10-11-ին․ Սթիվ ՈւիթքոֆՀանրապետության հրապարակը մի քանի օր կլուսավորվի նոր կենսաչափական անձնագրի 3D պատկերներով (տեսանյութ)ԻՀՊԿ ուժերը Հորմուզի նեղուցում որսացել են ամերիկյան երկու անօդաչու սարքԳայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԲրյուսելՀայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ կմասնակցեն պարալիմպիկ հրաձգության միջազգային մրցաշարիԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» նախաձեռնությամբ անցկացված համաժողովինԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումԻրանի գերագույն առաջնորդը հրամայել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցովՀաքերները սառնարաններ են տաքացել Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, Շվեդիայի, Էստոնիայի խանութներումԱլեն Սիմոնյանը բարձրաձայնել է կրկեսներում կենդանիների վարժեցման և օգտագործման խնդիրը (տեսանյութ)Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ովՆԳՆ ոստիկանություն. 2026 թվականի 9-ամիսների հաշվետվությունԻնքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի մոտ ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվելԹուրքիայում մի քանի ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվելՀայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի (տեսանյութ)Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՆրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Գիտություն

Շնչառական գիմնաստիկա ըստ Բուտեյկոյի. մակերեսային շնչառության գաղտնիքը

Շնչառական գիմնաստիկա ըստ Բուտեյկոյի. մակերեսային շնչառության գաղտնիքը
Վլադիմիր Վիսոցկին ասում էր. «Ես շնչում եմ և դա նշանակում է, որ սիրում եմ: Ես սիրում եմ, և դա նշանակում է, որ ես ապրում եմ»: Ինչպե՞ս կարելի է չհամաձայնվել Վլադիմիր Սեմյոնովիչի հետ. ո՞վ, եթե ոչ նա, ավելի լավ գիտեր, թե ինչ է նշանակում լիաթոք շնչելը, և, բացի այդ՝ ապրելը և սիրելը:

Շնչառական գիմնաստիկայի հեղինակի մասին

Կոնստանտին Պավլովիչ Բուտեյկոն ծնվել է 1923 թ., իսկ 1952 թ. գերազանցությամբ ավարտել է Սեչենովի անվան Մոսկվայի առաջին բժշկական ինստիտուտը: Ինստիտուտն ավարտելուն պես, նա իմացավ իր հազվադեպ և ճակատագրական ախտորոշման մասին. չարորակ հիպերտենզիա: 29-ամյա բժշկին մնացել էր առնվազն երկու տարվա կյանք:

Սակայն կյանքը ցույց տվեց, որ 1989 թ. Կոնստանտին Պավլովիչը հաճույքով լողում էր՝ ճեղքելով Ենիսեյ գետի ալիքները: Ինչպե՞ս է դա հնարավոր:

Ի՞նչ է ճիշտ շնչառությունը.

Նախ և առաջ, ճիշտ շնչառությունը կարևոր է ծանր հիպերտենզիայով կամ բրոնխիալ ասթմայով տառապող մարդկանց համար: Բանը նրանում է, որ այդ հիվանդությունների դեպքում մարդիկ ստիպված շնչում են որոշակի ձևով, մասնավորապես՝ շատ խորը: Խոր ներշնչում, որին հաջորդում է լիարժեք արտաշնչումը:

Նման «լիարժեք» շնչառությունը բնորոշ է նաև մարզիկներին, որոնց մի մասն իր վրա զգում է նման շնչառության վնասի ամբողջ «հմայքը»: Խնդիրը նրանում է, որ խոր շնչառության դեպքում օրգանիզմից ինտենսիվ ձևով դուրս է գալիս ածխաթթու գազը, ինչն, իր հերթին, հանգեցնում է անոթների սպազմին և թթվածնային քաղցի զարգացմանը:

Դեռևս նախորդ դարի 50- ականներին բժիշկ Բուտեյկոն փորձնական ձևով ապացուցեց, որ բրոնխիալ ասթմայի նոպայի դեպքում բավական է հիվանդին ստիպել, որպեսզի նա շնչի մակերեսայնորեն և ոչ խորը, և նրա վիճակը անմիջապես բարելավվում է: Իսկ խոր շնչառություն կատարելիս՝ բոլոր ախտանիշները կրկին վերադառնում են:

Ինչքան էլ որ պարզ թվա, սակայն դա իսկապես մեծ հայտնագործություն էր բժշկության մեջ: Ինչպես ընդունված է ասել՝ պարզ, ինչպես ամեն մի հանճարեղ բան: Բայց պետք է նշել, որ նույնիսկ յոգայի հայտնի պրակիկայում, որն ի զորու էր բուժել շատ հիվանդություններ, նախատեսված չի եղել շնչառության ինտենսիվության աստիճանական նվազեցումը:

Այսպիսով, ըստ բժիշկ Բուտեյկոյի սահմանման՝ շնչառական գիմնաստիկան խոր շնչառության կամային վերացման մեթոդ է՝ նպատակաուղղված թոքերի հիպերօդափոխումից ազատվելուն:

Շնչառական գիմնաստիկայի առանձնահատկություններն՝ ըստ Բուտեյկոյի

Անհրաժեշտ է պատրաստ լինել նրան, որ գիմնաստիկայով զբաղվելու սկզբնական փուլերում կարող են ի հայտ գալ մի շարք տհաճ ախտանշաններ. շնչառության հաճախացում, օդի անբավարարություն, ցավային զգացողություններ, ախորժակի վատացում, ինչպես նաև՝ վարժությունների կատարումը շարունակելու վախ և ցանկության կտրուկ բացակայություն: Պետք է հասկանալ, որ ժամանակի ընթացքում բոլոր տհաճ ախտանիշներն ամբողջությամբ անհետանում են, կարևոր է ընդամենը չդադարեցնել պարապմունքները:

Այս մեթոդի մեծ առավելությունն այն է, որ վարժությունները հնարավոր է կատարել ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում: Իսկ ամենակարևորն այն է, որ Բուտեյկոյի շնչառական գիմնաստիկան չունի որևէ տարիքային սահմանափակում. այն հասանելի է ինչպես 4 տարեկանից բարձր երեխաների, այնպես էլ՝ ամենատարեց մարդկանց համար:

Ներկայումս շնչառական վարժությունների միջոցով բուժման ենթակա ախտահարումների ցանկը զգալիորեն ընդլայնվել է: Բացի բրոնխիալ ասթմայից և հիպերտոնիայից, հաջող բուժման են ենթակա պնևմոսկլերոզը, թոքերի էմֆիզեման, ասթմատիկ բրոնխիտը, թոքաբորբը, ստենոկարդիան, ուղեղային արյան շրջանառության խախտումները, ինչպես նաև որոշ ալերգիկ հիվանդություններ:

Ինչպե՞ս կատարել շնչառական վարժությունները:

Սկզբում պետք է տիրապետել Բուտեյկոյի գիմնաստիկայի հիմնական սկզբունքին. 2-3 վայրկյանների ընթացքում պետք է կատարել ոչ խորը մակերեսային ներշնչում, իսկ հաջորդ 3-4 վայրկյաններին՝ արտաշնչում: Աստիճանաբար ներշնչումների միջև դադարը պետք է մեծանա, քանի որ հենց այդ ժամանակահատվածում է մարդը հանգստանում: Ընդ որում, կարևոր է նայել վերև և ուշադրություն չդարձնել օդի անբավարարության հնարավոր ժամանակավոր զգացողության վրա:

Բուտեյկոն տարանջատել է իր շնչառական վարժությունների կոմպլեքսը երկու տիպի. առաջին՝ այն թոքերի հիպերօդափոխման պարզ կանխումն է, և երկրորդ՝ երբ այս վարժությունները կապակցվում են որոշակի ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ, ինչը հնարավորություն է տալիս էականորեն արագացնել օրգանիզմում ածխաթթու գազի բարձր մակարդակի գործընթացը: Սակայն կարևոր է հասկանալ, որ բրոնխիալ ասթմայի ծանր ձևով տառապող հիվանդներին վարժությունների երկրորդ տիպը խիստ հակացուցված է:

Բացի այդ, չնայած այն բանին, որ վարժությունները կարելի է կատարել ամեն տեղ և ցանկացած ժամանակ, սակայն ամեն դեպքում ավելի լավ է, երբ օրվա ընթացքում պարապմունքները կատարվում են միևնույն ժամանակ: Պարապմունքների ժամանակացույցի օպտիմալ տարբերակը հետևյալն է.ժամը 00.00-ին, 04.00-ին, 08.00 –ին, 12.00-ին, 16.00 –ին և 20.00 –ին: Հիմնական խնդիրն է հասնել ներշնչումների միջև դադարի 50-60 վայրկյանում:

Վարժություն 1 – պահել շունչը մինչև օդի անբավարարության զգացողության ի հայտ գալը, հնարավորինս երկար մնալ այդ դիրքում՝ անհրաժեշտության դեպքում կատարելով կարճ ներշնչումներ:

Վարժություն 2 - պահել շունչը քայլքի ընթացքում, օրինակ՝ տեղաշարժվելով սենյակով մինչև օդի անբավարության զգացողություն ունենալը: Շնչել և նորից կրկնել վարժությունը:

Վարժություն 3 – շնչել ոչ խորը և մակերեսորեն 3 րոպեի ընթացքում. հետագայում այդ ժամանակն անհրաժեշտ է մեծացնել հասցնելով մինչև 10 րոպեի:

Ամփոփելով վերը ներկայացվածը, պետք է նշել, որ Բուտեյկոյի մատչելի, պարզ և արդյունավետ շնչառական գիմնաստիկան հանարավորություն է տալիս էականորեն կրճատել դեղորայքային բուժման ծավալը, նվազեցնել հիվանդության կրկնության հաճախականությունը և նույնիսկ կանխել բազմատեսակ բարդությունների զարգացման ռիսկը: Բացի այդ, հիվանդն ինքն է սկսում վերահսկել խեղդոցի նոպաները բրոնխիալ ասթմայի դեպքում, և ամենակարևորը՝ դադարում է վախենալ, ինչը զգալիորեն բարելավում է կյանքի որակը: